
Իրանցի տղամարդիկ սկսել են հիջաբ կրել. The Independent

Իրանցի տղամարդիկ սկսել են հիջաբներ կրել` այդկերպ իրենց համերաշխությունը հայտնելով իրենց կանանց և մյուս ազգականուհիներին, հայտնում է The Independent-ը:
Իրենց լուսանկարները նրանք ուղարկում են նյույորքաբնակ լրագրող և ակտիվիստ Մասիխ Ալինեժադին` #MenInHijab արշավի շրջանակում:
Իրանում կանայք 1979-ից պարտավոր են փակել իրենց գլուխը հասարակական վայրերում գտնվելիս: Ալինեժադը դեմ է հիջաբի բռնի կրմանը:
Թերթը հանդիպել է արշավի երկու մասնակիցների հետ: Նրանցից մեկը ասել է, որ որոշել է հիջաբ կրել ազգականուհուն այդկերպ աջակցելու համար: Նրա խոսքով`ինքը չի կարող անտարբեր գտնվել իր ժողովրդի կեսի ազատությունների խախտման նկատմամբ և կարծում է, որ ամեն մարդ պետք է հնարավորություն ունենա ինքնուրույն որոշել, թե ինչպես հագնվի:
Երկրորդ մասնակցի խոսքով` հիջաբի կրումը իր մեջ «վատ զգացումներ» է արթնացրել և ինքը չի կարող պատկերացնել, թե որքան սարսափելի են իրենց զգում կանայք, որոնք պարտավոր են հիջաբ կրել ողջ կյանքում: