Բաժիններ՝

Հայտնի է Վրաստանի պաշտպանության նորանշանակ նախարարի անունը

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին պաշտպանության նախարարության աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ նախարար Լևան Իզորիային, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով նշանակումը, Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վախթանգ Քափանաձեն ասել է, որ ինքը կմնա իր պաշտոնին և մտադիր է մոտ ժամանակներս հանդիպել նորանշանակ նախարարի հետ:

«Հավանաբար, նա անձամբ հարցեր կտա` կապված այն բանի հետ, թե ինչ է իրեն հետաքրքրում: Մենք պատրաստել ենք ողջ տեղեկությունը: Հավանաբար, նա կհանդիպի գլխավոր շտաբի անդամների հետ»,- ասել է Քափանաձեն:

Լևան Իզորիան ավելի վաղ ղեկավարել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը:

Նա երկրի պաշտպանության նախարար է նշանակվել օգոստոսի 1-ին:
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին բավարարել էր երկրի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի և Հաշտեցման ու քաղաքացիական իրավահավասարաության հարցերի պետնախարար Պաատա Զաքարեիշվիլիի հրաժարականի մասին դիմումները:

Նախարարները հրաժարականի հարցով երկրի վարչապետին դիմել էին հուլիսի 28-ին: Այս որոշումը կապված է նրանց անդամակցած Հանրապետական կուսակցության՝ նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031