
Թուրքիան Գյուլենին արտահանձնելու երկրորդ հարցումն է ուղարկել ԱՄՆ-ին

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ երկրի իշխանությունները ամերիկաբնակ թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու վերաբերյալ երկրորդ հարցումն են ուղարկել ԱՄՆ-ին, որին երկրի իշխանությունները մեղադրում են երկրում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ, հայտնում է Sputnik գործակալությունը:
Բեքիր Բոզդաղը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Վաշինգտոնի հարաբերություններն անխուսափելիորեն կվատանան, եթե ԱՄՆ-ը հրաժարվի Գյուլենին արտահանձնել:
Թուրք պաշտոնյան ընդգծել է, որ Գյուլենը չի կարող ԱՄՆ-ից դուրս գալ առանց երկրի իշխանությունների թույլտվության:
Անձամբ Գյուլենը հերքում է իր հասցեին բոլոր մեղադրանքները: Նա դատապարտել էր ռազմական հեղաշրջման փորձը, նաև հայտարարել, որ չի վախենում Թուրքիա արտահանձնումից:
Միաժամանակ, նա չէր բացառել, որ իր կողմնակիցներից որևէ մեկը կարող էր մասնակցել ապստամբությանը: