
Թուրքիան կպայքարի Գյուլենի շարժման դեմ երկրի սահմաններից դուրս. ԱԳՆ

Թուրքիան կշարունակի պայքարի Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ երկրի սահմաններից դուրս, ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Պակիստան այցի ժամանակ, հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:
Նրա խոսքով` ավելի վաղ Թուրքիան աջակցել է Գյուլենի շարժմանը, սակայն այդ ժամանակ կառավարությունը չգիտեր իշխանությունը ռազմական ճանապարհով գրավելու նրա պլանների մասին:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայի ղեկավարությունը հայտարարեց երկրում ռազմական հեղաշրջման փորձի մասին:
Թուրքիայի նախագահը Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ երկրում դրա ռազմական ձախողված հեղաշրջման հետևանքով սպանվել է 246 մարդ` չհաշված ապստամբության մասնակիցներին: