Բաժիններ՝

Վրաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները մեկնել են Բաքու

Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Վախթանգ Գոմելաուրիի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ադրբեջան, հայտնում է haqqin.az պորտալը` վկայակոչելով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության մամուլի ծառայությանը:

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ Մադաթ Գուլիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Վրաստանի բարեկամական հարաբերությունները նպաստում են երկկողմ կապերի զարգացմանը, ինչը անհրաժեշտ է երկու երկրների անվտանգության համար:

168393_src

Գոմելաուրին ասել է, որ իր ներկայիս այցը կնպաստի երկու երկրների հատուկ մարմինների համագործակցության զարգացմանը:

168390_src

Հանդիպմանը քննարկվել են անվտանգության հարցերում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել ինտենսիվացնել փորձի ու տեղեկությունների փոխանակությունը:

168391_src

Հանդիպման վերջում կողմերը ստորագրել են Համագործակցության վերաբերյալ հուշագիր:

168392_src

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031