Վրաստանում կրոնական պատճառներով բանակում ծառայել խուսափողներին առաջարկվել է ծառայություն անցնել Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման հրշեջ-փրկարարական ծառայության կազմում:
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության աշխատակիցները Կասպից ծովի Ադրբեջանի սահմանամերձ հատվածում լողացող նավակ են նկատել և, մոտենալով, պարզել են, որ Ադրբեջանի քաղաքացիներ Գուլիև Ալիագա Ռաուֆ օղլուն և Գուլիև Սեյմուր Միրզահասան օղլուն փորձում են թմրանյութ անցկացնել երկիր:
«Ակնհայտ է, որ այսօր Թուրքիայի համար բավականին լուրջ հնարավորություններ են ստեղծվել տարածաշրջանում սեփական խնդիրները լուծելու համար»։
Արցախյան ազատագրական պայքարի 30-ամյակի առթիվ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Սան Ֆերնանդոյի հովտի մասնաճյուղը մարտի 17-ին շուրջօրյա համաժողով անցկացրեց: Համաժողովը տեղի ունեցավ Կալիֆորնիայի Էնսինո քաղաքի Ֆերահյան հայկական վարժարանում:
Մարտի 20-ին՝ «Երջանկության միջազգային օրը», անցկացվել է «Երջանկության վարկանիշ» հետազոտությունը: Ըստ aliq.ge-ի՝ աշխարհի 156 ամենաերջանիկ երկրների վարկանիշում Վրաստանը 128-րդն է:
Իրաքում հունվարի վերջի դրությամբ մոտավորապես 19 հազար մարդ է ձերբակալվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ ենթադրվող կապերի պատճառով:
«Բակո Սահակյանի ԱՄՆ կատարած այցը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց, բայց դա հերթական այց էր, նման այցեր բազմիցս եղել են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
Սիրիայի Արեւելյան Գութայի շրջանում սկսել է գործել երրորդ հումանիտար միջանցքը:
Մալթայում գործող և Ադրբեջանի նախագահական ընտանիքին պատկանող Pilatus բանկի ղեկավարին ԱՄՆ-ում 125 տարվա ազատազրկում է սպասվում:
Ադրբեջանը բանակցություններ է վարում Նավթ արտահանող երկրների կազմակերպությանն (ՕՊԷՔ) անդամակցելու շուրջը:
Թբիլիսի Հավլաբար թաղամասի Ցուցքիրիձե փողոցում ծեծի է ենթարկվել «Օբյեկտիվի» հեռուստաընկերության ստեղծագործական խումբը: Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն:
Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողություններն անարգանք են ինքնիշխան Սիրիայի տարածքային ամբողջականության հանդեպ, քանի որ թուրքական զինուժը ազատորեն ներխուժել է Սիրիայի տարածքներ և իրականացնում է ռազմական գործողություններ՝ թեկուզ իբրև հակաահաբեկչական պատերազմի շրջանակներում:
Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմի գործողության շարունակումը հանգեցրել է մարդու իրավունքների զանգվածային խախտումների, իսկ հրապարակվող դեկրետների բնույթը մատնանշում է իշխանության հնարավոր չարաշահումը երկրում անցանկալի տեսակետներն արմատախիլ անելու նպատակով:
Սիրիայի Աֆրին քաղաքը թուրքական զինված ուժերի կողմից գրավվելուց հետո վերածվել է ուրվականների քաղաքի:
Հասարակական գործիչ Իլգար Մամադովին ազատ արձակելու վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը Ադրբեջանի իշխանությունների կողմից չկատարելն անընդունելի է: Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:
«Հայաստանի վարչապետն արդեն լինելու է պետության գլուխը, նա նույնպես ընտրվելու է խորհրդարանի կողմից, և, ամենայն հավանականությամբ, վարչապետը կլինի Սերժ Սարգսյանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Սամցխե-Ջավախքի տարածաշրջան կատարած այցի ընթացքում մարտի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպեց Ախալքալաքի հայ համայնքի հետ։ Այս մասին տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանությունից:
Թուրքիայի պաշտոնական տվյալներով՝ «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի 58 օրերի ընթացքում թուրքերը տվել են 46 զոհ և 225 վիրավոր: Իսկ քրդական կողմից սպանվել է 3.603 գրոհային:
Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է սիրիական Աֆրին շրջանում թուրքական զինված ուժերի գործողությունների առնչությամբ:
Վրաստանյան «IFact» ինտերնետ պարբերականն օրերս ծավալուն հոդված է հրապարակել ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ երկրում անվճար ու բարձրակարգ բժշկություն ստանալու մասին հայտարարությունների, ներկայացնելով փաստեր այն մասին, որ հազարավոր ադրբեջանցիներ նախընտրում են բուժում ստանալ Թբիլիսիի հիվանդանոցներում։
«Կ. Կոսաչովը փորձառու միջազգայնագետ է, ՌԴ-ում ամենալավերից մեկը: Նա չի կարող չհասկանալ, թե ինչ վայրի է ծանր սպառազինության վաճառքը երկարատև հակամարտության ագրեսիվ կողմին, որ նաև պատերազմում է Անդրկովկասում Ռուսաստանի գլխավոր դաշնակցի հետ»:
Ընդդիմադիր հայացքներով հայտնի թուրք մտավորական Ջանդան Բադեմը Ermenihaber.am-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը և դրան հաջորդած զարգացումները:
«Դա նոր ծրագիր չէ, դրա վերաբերյալ արդեն մի քանի տարի խոսվում է։ Իրանն ու Ադրբեջանը պետք է ներդրում կատարեն այդ ծրագրի մեջ։ Այս ծրագրով Իրանի տարածքում պետք է կառուցվի Ռեշտ-Աստարա մի հատվածը, որը «Հյուսիս-Հարավ» միջանցքի մասն է, և Իրանի տեսանկյունից՝ դա միջազգային նշանակություն ունեցող ճանապարհ է»։
Ադրբեջանի Լենքորան քաղաքի բնակիչ 1999թ. ծնված Ալի Յագուբզադե Իլհամ օղլուն կոկորդի շրջանի կտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ադրբեջանի կառավարությունը ծանր վիճակում գտնվող պետական բյուջեի սոցիալական ծախսերը կրճատելու նպատակով բարձրացնում է կենսաթոշակային տարիքը՝ չնայած քաղաքացիների կյանքի տևողության կրճատմանը:
Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության առաջնահերթ խնդիրն է:
Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տարածքային նկրտումների շուրջ միջազգային հանրության անտարբերությունը հանգեցրել է նրան, որ Ալիևը հանդես է եկել նոր՝ ավելի մեծ պահանջներով: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Ռուսաստանի «Գազպրոմ» կոնցեռնը խողովակաշարեր կոչնչացնի եւ կկոնսերվացնի «Թուրքական հոսքի» կարողությունների կրճատման պատճառով (տարեկան 63-ից մինչեւ 31,5 միլիարդ խորանարդ մետր):
Ստամբուլից Իսրայել թռչող ինքնաթիռի թռիչքը 3 ժամով հետաձգվել է:
«Ցավոք սրտի, Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով խոսել որևէ զարգացման մասին բանակցային գործընթացում՝ հնարավոր չէ: Եվ այսօր խոսել որևէ առաջընթացի մասին՝ անհնարին է»: