FITCH-ը հրապարակել է թուրքական բանկերի վերաբերյալ զեկույց

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հրապարակել է Թուրքիայի բանկերի վերաբերյալ իրականացրած 3-րդ եռամսյակի տվյալների մոնիտորինգի տեղեկագիրը:

Ինչպես հաղորդում է թուրքական Sözcü լրատվական կայքը, ըստ Fitch-ի զեկույցի՝ Թուրքիայում բանկերի արտարժույթի իրացվելիության հասանելիությունը արդեն մեծապես կախված է Կենտրոնական բանկից։

Զեկույցում նշվել է, որ սեպտեմբերի վերջին Թուրքիայի բանկերում խնդրահարույց վարկի տոկոսադրույքը նվազել է մինչև 4.1%, մինչդեռ բանկերում վարկի աճի տեմպը երրորդ եռամսյակում թուլացել է տոկոսադրույքների աճի և ակտիվների հարաբերակցությունը կանոնակարգելու պարտավորության վերացման հետ միասին։

Զեկույցում նաև ընդգծվել է, որ թուրքական բանկերի արտարժույթի իրացվելիությունը բավարար է միայն կարճաժամկետ ժամանակահատվածում շուկայի զգայուն արտաքին ֆինանսավորման կարիքները ծածկելու համար։

«Բանկերի կապիտալի գործակիցների հետ կապված ռիսկերը բարձր են։ Բանկերի արտարժույթի իրացվելիության հասանելիությունը արդեն մեծապես կախված է դարձել Կենտրոնական բանկից»,- եզրափակվում է տեղեկագիրը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031