Ադրբեջանական ուժերն առաջադրանք են ստացել մինչև առավոտ վերցնել Խծաբերդ գյուղը և ռուս խաղաղապահներից պահանջել են հեռանալ. WarGonzo

Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները պահանջել են ռուս խաղաղապահներից լքել Հադրութի շրջանում տեղի ունեցող մարտական գործողությունների տարածքը: Այս մասին տեղեկացնում է ռուսական WarGonzo նախագծի թելեգրամյան ալիքը՝ վկայակոչելով ռազմաճակատի աղբյուրներին:

«Իրենց պահանջները նրանք այսպես են հիմնավորել. «Զոհերից խուսափելու համար»: Այնուհետև նրանք փոխանցել են, որ գրոհայինները հանձնարարություն են ստացել մինչև առավոտ վերցնել Խծաբերդը՝ հաշվի չառնելով, որ մարտական գործողությունների գոտում գտնվում են ՌԴ խաղաղապահ ծառայության բանագնացները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Թելեգրամյան ալիքը հայտնում է նաև, որ Խծաբերդի գրոհին ներգրավվել են 250 թուրք հատուկջոկատայիններ: WarGonzo-ն նշում է, որ ՌԴ խաղաղապահների թիվը մարտական գործողությունների վայրում հայտնի չէ, իսկ Արցախի պաշտպանության բանակի ուժերը շատ ավելի փոքրաթիվ են:

Տեսանյութեր

Լրահոս