Պեսկովը` Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին

Ռուսաստանը հետևում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին: Ինչպես տեղեկացնում է  ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Տեղեկատվությունն իսկապես քիչ է, մենք հետեւում ենք իրադարձություններին», – ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման մասին հաղորդագրությունները:

Նրա խոսքով ՝ տարածաշրջանում նման իրադարձությունները լրացուցիչ բեռ են խաղաղապահների համար: «Իսկապես տագնապալի իրավիճակ է տեղի ունեցել, բայց այն շատ օպերատիվ չեզոքացվել է», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031