Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր են գազամուղ կառուցել Նախիջևանում

Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարներ Ֆաթիհ Դյոնմեզը և Պյարվիզ Շահբազովը Անկարայում Թուրքիայից Նախիջևանի ինքնավար հանրապետություն գազի մատակարարումների հարցով փոխըմբռնման մասին հուշագիր են ստորագրել, ինչպես հայտնում է News.am-ը` հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Թուրքիա-Նախիջևան գազամուղը կկառուցվի որպես Իգդիր քաղաք տանող գազամուղի շարունակություն: Այն սկիզբ կառնի Իգդիրում և կավարտվի Սադարակում, թուրքական մասը կկազմի 85 կիլոմետր»,- ասել է Դյոնմեզը փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ:

Նրա խոսքով՝ գազամուղով գազի մատակարարումները ծրագրվում են տարեկան 500 մլն խորանարդ մետրի ծավալով, գազամուղի անցումային հնարավորությունը օրական մեկուկես միլիոն խորանարդ մետր է:

Տեսանյութեր

Լրահոս