Հռոդոսում Թուրքիայի օգտին լրտեսություն անելու համար թուրքական հյուպատոսարանի աշխատակից է ձերբակալվել

Հունաստանի Հռոդոս կղզում լրտեսություն անելու կասկածանքով 2  անձ է ձերբակալվել, այդ թվում՝ թուրքական հյուպատոսարանի աշխատող։ Հունաստանի ոստիկանության տարածած հայտարարության մեջ, սակայն, չի նշվում ձերբակալված անձանց անուններն ու քաղաքացիությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Reuters»-ի և հունական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կասկածյալներից մեկը լուսանկարել է Հունաստանի զինուժի Էգեյան ծովում իրականացրած օպերացիաներն ու հունական ռազմանավերը և լուսանկարները հանձնել թուրքական հյուպատոսարանի աշխատակցին։

«Greek City Times» պարբերականի փոխանցմամբ՝ կասկածյալներից մեկը Հռոդոսում թուրքական հյուպատոսարանի աշխատակից է, իսկ մյուսը՝ հունական լաստանավերից մեկում է ծառայություն իրականացրել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031