Բաժիններ՝

Թուրքիան COVID-19-ից օրական մահացության նոր հակառեկորդ է սահմանել

Թուրքիայում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում կազմել է 32 137, մահացել է 203 մարդ:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, պանդեմիայի սկզբից մահացության այդ թիվն ամենամեծն է: Այդ մասին վկայում են երկրի Առողջապահության նախարարության տվյալները:

Ինչպես ավելի վաղ հայտարարել է գերատեսչության ղեկավար Ֆահրեթին Կոջան, կորոնավիրուսի համաճարակը Թուրքիայի մի շարք տարածաշրջաններում, այդ թվում Ստամբուլում, հասել է երրորդ ալիքի գագաթնակետին: Վերջին շաբաթվա ընթացքում երկրում բազմիցս արձանագրվել են կորոնավիրուսի նոր դեպքերի, ինչպես նաև վերջին մեկ օրում մահերի ռեկորդային ցուցանիշներ:

«Այսօր հաստատվել է COVID-19 32137 նոր դեպք, մահացել է 203 քաղաքացի, իսկ համաճարակի սկզբից՝ 15 103 հոգի։ Ծանր վիճակում է գտնվում 5836 պացիենտ»,- ասվում է Թուրքիայի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031