Բաժիններ՝

Իրանը նավթաբեռնման լցանավ է ուղարկել Վենեսուելա. Bloomberg

Իրանի ազգային նավթընկերության (NIOC) կողմից վարձով վերցված Ndros նավթալցանավը Վենեսուելայի ափ է ժամանել նավթաբեռնման համար, քանի որ ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո գտնվող երկու երկրների միջեւ կապերն ավելի ու ավելի սերտ են դառնում: Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով նրա տնօրինության տակ հայտնված փաստաթղթերը:

Գործակալությունը նշում է, որ փաստաթղթերի համաձայն, Ndros լցանավը պետք է Merey 16 տեսակի 1,9 մլն բարել նավթ բեռնի Խոսե նավահանգստում: «NIOC- նշվել է որպես սպասարկյալ, PDVSA-ը՝ որպես բեռնառաքող»,-ասվում է փաստաթղթերում:

Թեհրանը բենզին եւ սննդամթերք է մատակարարում Վենեսուելային, իսկ Կարակասն Իրանին՝ ոսկի՝ որպես հատուցում օգնության համար, նշում է գործակալությունը:

Այսպես, դեկտեմբերի սկզբին Իրանը Վենեսուելա է ուղարկել վառելանյութով վեռնված նավերի՝ այդ ողջ ժամանակաշրջանում ամենախոշոր խմբաքանակը. ընդամենը հաշվել է վառելանյութով բեռնված մոտավորապես տասը լցանավ: Իրանի եւ Վենեսուելայի համագործակցության դեմ քանիցս հանդես է եկել ԱՄՆ-ը, որը պատժամիջոցներ է սահմանել երկու երկրների նկատմամբ:

Ինչպես հայտարարել են գերատեսչությունում, երկրի արդարադատության նախարարությունն օգոստոսին հաղորդել էր Վենեսուելա ուղարկված չորս լցանավ իրանական նավթի բռնագրավման մասին: Սակայն հետագայում Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն նշել է, որ Վաշինգտոնի կողմից բռնագրավված վառելանյութը պատկանել է Վենեսուելային, այլ ոչ թե Իրանին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս