«Այս աբսուրդի շղթայում, ոչ ոք չի արձանագրում, որ եթե տարածք է ապօրինի օտարվել, ապա դրա առաջնային պատասխանատուն պատկան մարմինն է, ով օտարման որոշում է կայացրել». Հարութ Ուլոյան

Հրապարակախոս Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրել է. «Եթե պարզեցնենք, ապա իրավիճակը նույն է, թե

– ձեր հարևանը կարողանում է «բաշարել» ու ինչ-որ մեթոդներով պատկան մարմնից թույտվություն է ստանում ձեր ընդհանուր բակում գտնվող այգու կամ զրուցարանի փոխարեն ավտոտնակ կառուցելու համար;

– ձեր հարևանի կողմից ավտոտնակը կառուցելուց ու տարիներ շարունակ շահագործելուց հետո, «բարեփոխված» պատկան մարմինը հանկարծակի «հիշում» է, որ այդ ավտոտնակը կառուցվել է ապօրինի՝ համայնքային նշանակության՝ օտարման ոչ ենթակա տարածքում;

– պատկան մարմինը պատժում է ավտոտնակը կառուցողին, ավտոտնակը «հետ է վերադարձնում» և պատրաստվում է ինքը շահագործել այն։

Ու այս աբսուրդի շղթայում, ոչ ոք չի արձանագրում, որ

– եթե տարածք է ապօրինի օտարվել, ապա դրա առաջնային պատասխանատուն պատկան մարմինն է, ով օտարման որոշում է կայացրել;

– տարածքն ապօրինի շահագործողն, ըստ էության, որևէ մեղք կարող է չունենալ, քանի որ, առերևույթ, նա պարտավոր չէ իմանալ, թե որ տարածքն ինչ նշանակություն ունի;

– քանի դեռ չես բացահայտել, թե ինչպես է պատկան մարմինը օտարել այդ՝ օտարման ոչ ենթակա տարածքը, այդ տարածքը տնօրինողի դեմ դու որևէ մեղադրանք չես կարող ներկայացնել;

– եթե այդ տարածքն օտարման ոչ ենթակա՝ հանրային տարածք է և այդ հիմքով է «հետ վերադարձվում», ապա դրա վրա կառուցված օբյեկտը չի կարող շահագործվել և, ինչպես այլ ապօրինի կառուցված շինությունների՝ տարատեսակ կրպակների, ավտոտնակների, որոնք ապամոնտաժվում են, դա ևս պետք է ապամոնտաժվի;

– եթե այդ օբյեկտը, ինչպես նաև նույն տարածքում առկա մյուս՝ նույն ապօրինի հիմքի վրա կառուցված այլ օբյեկտները չեն ապամոտնաժվում, ապա գործ ունենք ընտրովի մոտեցման, ավելի ճիշտ՝ յուրացման հետ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031