Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանում բորբոքում են երրորդ համաշխարհային պատերազմի օջախ

Անոտացիա

Թուրքիան և Ադրբեջանը Հարավային Կովկասի տարածաշրջանում գալիք պատերազմի սանձազերծման տեղեկատվական ֆոն են նախապատրաստում՝ դրանում ոչ միայն Հայաստանի և Իրանի, այլ նաև, առաջին հերթին, Ռուսաստանի ներքաշմամբ։ Այդ պատերազմին անմասն չի մնա նաև Իսրայելը, առնվազն, ադրբեջանական հրոսակներին նորագույն անօդաչու թռչող սարքերով, հեռահար կառավարման զրահամեքենաներով, «Երկաթյա գմբեթ» ՀՕՊ համակարգերով, «Մերկավա Մարկ-4» տանկերով սպառազինելու առումով։ Թուրքիան և Ադրբեջանը կսանձազերծեն պատերազմ, որը մեկնակետ կդառնա երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու համար։ Եվ սա չափազանցություն չէ։

Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի և բոլոր մարտական գործողությունները դադարեցնելու մասին Հայտարարության (այսուհետ՝ Հայտարարություն) ստորագրումից հետո անցել է մեկ ամսից մի փոքր ավելի։ Հարգելի ընթերցող, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանցավոր անձեռնհասության, ավելի ճիշտ՝ հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն – խմբ.) ազգային շահերին նրա դավաճանության մասին հերթական անգամ գրելու անհրաժեշտություն, կարծում եմ, չկա։ Իսկ օգտվելով ներկայում նորաձև շուկայական տերմինաբանությունից՝ նշենք, որ հայ ժողովուրդը դարձավ հայկական արյանը ծարավ նորահայտ թուրք և ափշերոնյան սուլթաններին՝ Էրդողանին և Ալիևին Արցախի Հանրապետության տարածքի 80%-ի ցինիկ վաճառքի վկան։ Եվ միանգամայն սպասելի էր, որ ս.թ. դեկտեմբերի 10-ին հենց նրանք Բաքվում ընդունեցին զինվորական շքերթը։

Ընդ որում՝ նշենք, որ Բաքվի հրապարակ, որտեղ պետք է տեղի ունենար այդ միջոցառումը, մտավ մեկ ավտոմեքենա՝ թուրքական երկու կարմիր դրոշներով, իսլամական կիսալուսնով, մեքենայից իջան Էրդողանն ու Ալիևը, ընդ որում՝ Ադրբեջանի պետական դրոշով մեքենաներ, որ կմտնեին հրապարակ, չկային։ Ասում են, թե սա յուրատեսակ ավանդույթ է մեկ ազգ՝ երկու պետության համար, դիցուք. երթևեկել մեկ մեքենայով փոխադարձ այցելությունների ժամանակ (կամ ավանդույթ է, կամ ենթագիտակցական մակարդակում արթուն նախազգուշություն, որ նենգ ցեղակցից կարելի է ամեն բան սպասել, մի խոսքով՝ շառից հեռու)։ Սակայն սույն պարագայում այս փաստը ավելի շուտ վկայությունն էր այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակը պարտվեց գլխավորապես շնորհիվ մարտական գործողություններին ՆԱՏՕ անդամ պետություն Թուրքիայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումների զգալի մասնակցության, դրանից ելնելով էլ դրա առաջնորդը առաջին դերում էր շքերթի ժամանակ։ Եվս մեկ ոչ պակաս կարևոր դիտարկման մասին. ափշերոնյան սուլթանը չգիտես ինչու խախտեց «ադրբեջանական հյուրընկալության» ավանդույթները, քանզի շքերթի պատվավոր հյուրերի թվում չկային թուրքամետ ահաբեկիչ-գրոհայինները «Հայաթ Թահրիր աշ Շամ»-ից, «Ֆուրքաթ Համզա»-ից կամ «Սուլթան Մուրադ»-ից (Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություններ – խմբ.)։

Չէ՞ որ առանց մոտ երկու հազար սիրիացի վարձկան ահաբեկիչների միայն ադրբեջանական հրոսակները չէին կարողանա կոտրել արցախցի մարտիկների մարտական ոգին։ Թեև չպետք է բացառել, որ դրանց բացակայությունը հարգելի պատճառներ ուներ։ Ընթերցողներին հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 26-ին Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի (այսուհետ՝ Ռուսաստանի ՌՏՈւ) СУ-24М ռմբակոծիչները ինքնատիպ «ռազմաօդային շքերթ» էին իրականացրել «Հայաթ Թահրիր աշ Շամ»-ի թուրքամետ վարձկան ահաբեկիչների նախապատրաստման ճամբարի դեմ, որը գտնվում էր Դուվայլա լեռան վրա, սիրիական Իդլիբ նահանգի հյուսիսային հատվածում։ Ռուսաստանի ՌՏՈւ «ռազմաօդային շքերթի» արդյունքում ոչնչացվեցին ավելի քան 100 վարձկան ահաբեկիչներ և նրանց՝ ռազմական հրահանգիչներ անվանյալ թուրք վարժեցնողները։

Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի այդ հիշարժան օրվա ականատեսները սուլթան Ռեջեփի շրջապատից պատմում են, որ վերջինը անթաքույց չարությունից ատամներն էր կրճտացնում, մոլագարության մեջ էր, ինչը լրջորեն անհանգստացրել էր նրա «պալատականներին», որոնք վախենում էին, թե սուլթան Էրդողանը հանկարծ սրտի սուր կաթված կստանա։ Հավատարիմ մնալով իր գենետիկ կոդին՝ Էրդողանը, ռուսական ՌՏՈւ այս արդարացի հատուցման համար վրեժ լուծելու և նախօրեին՝ ս.թ. հոկտեմբերի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կնքած (ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բեգենի հովանավորությամբ) Մարդասիրական հրադադարը, որը պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 26-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 07.00-ին, խախտելու նպատակով, հրահրեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի հոծախումբ հրետակոծություններ դիմակայության ողջ պարագծով։ Դրանով իսկ երրորդ հրադադարը, թուրք գեներալների ուղղակի ճնշման տակ, խափանվեց։ Այս մեկնաբանություններն արվում են Բաքվի զինվորական շքերթին սիրիական վարձկան ահաբեկիչների պարագլուխների բացակայության հնարավոր պատճառները պարզաբանելու նպատակով։

շՀետևելով շքերթն ընդունող Էրդողանի և Ալիևի գոհունակ դեմքերին, ավելին՝ ծանոթանալով նրանց ելույթներին՝ տագնապի զգացում ունեցա ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև ընդհանրապես ողջ աշխարհի ճակատագրի համար։ Այո, այո, հարգելի ընթերցող, աշխարհի ճակատագրի համար։ Բայց ամեն ինչի մասին՝ հերթով։

շԵվ այսպես, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հետ զինվորական շքերթի էր բերել 2783 թուրք զինվորական (պաշտոնական տվյալներով Ադրբեջանի զոհված զինվորականների թվին համապատասխան, չհաշված սիրիացի ահաբեկիչներին և թուրք հատուկջոկատայիններին)։ Այնուհետև սուլթան Ռեջեփը, փոթորկված նեոօսմանյան կայսրության վերականգնման մասին իր իսկ համար ճակատագրական գաղափարով, սկսեց խրատ կարդալ հայերին. «Հայերը պետք է խելքի գան (բարբարոս քոչվոր զավթիչների հետնորդը խրատ է կարդում հնագույն քրիստոնեական քաղաքակրթության հետնորդներին)։ Հայ քաղաքական գործիչները, սփյուռքը փորձանքի մատնեցին իրենց ժողովրդին (սուլթան Ռեջեփը շատ է սխալվում՝ կարծելով, թե Նիկոլ Փաշինյանը, որին այժմ քնքշորեն անվանում են Նիկոլ-դավաճան, և նրա կառավարող թայֆան՝ կազմված Սորոսի սաներից, «Կյանքի խոսքը» տոտալիտար կրոնական աղանդի և ԼԳԲՏ հանրույթի ակտիվիստներից, ինչպես նաև Արևմուտքի գլոբալիստական ֆինանսական կենտրոնների՝ Սփյուռքում հայտնի լափակերները ներկայացնում են հայ քաղաքական գործիչներին և բազմամիլիոնանոց հայ Սփյուռքը։ Սփյուռքը, որի լավագույն զավակները պահանջում են Փաշինյանի հակաժողովրդական խառնամբոխի անհապաղ հրաժարականը)։

Եթե հայ ժողովուրդը կարողանա դասեր քաղել ղարաբաղյան պատերազմից, ապա տարածաշրջանում նոր դարաշրջան կսկսվի» (սուլթան Ռեջեփը 5 դար անց սպառնում է դառնալ նոր Սուլեյման I Սքանչելի՝ միաժամանակ մոռանալով, որ Օսմանյան կայսրության անկումը, որ տեղի ունեցավ հարյուր տարի առաջ, կատարվեց նաև երիտթուրքերի հուռռա-հայրենասիրական կարգախոսների նվագակցությամբ)։ Ի տարբերություն սուլթան Ռեջեփի, ես չեմ ցանկանում, որպեսզի նա դասեր քաղի պատմությունից, քանի որ սույն հանգամանքը և Էրդողանի ինքնասիրահարվածությունը մոտեցնում են սուլթան Ռեջեփի ժամանակների նեոօսմանյան Թուրքիայի վախճանը։ Անխուսափելի փլուզում, որը մոտ է և անխուսափելի։ Հատկապես ընդգծենք, որ թուրք սուլթանների ստոր և անփոփոխ նենգ էությունը առավել պերճախոս դրսևորվեց Բաքվում սուլթան Էրդողանի ելույթում, երբ նա հիշատակեց Օսմանյան կայսրությունում հայերի, հույների և ասորիների ցեղասպանության գլխավոր կազմակերպչին՝ Էնվեր փաշային, ինչպես նաև նրա խորթ եղբորը՝ Կովկասյան իսլամական բանակի հրամանատար Նուրի փաշային, որը հայտնի էր իր գազանություններով 1918-1920թթ. Կարմիր բանակի զորամասերի դեմ մարտերում և Ելիզավետպոլում (Գյանջա) հայերի ջարդերի կազմակերպմամբ։ Որպեսզի սուլթան Ռեջեփի կուռք հանդիսացող այս ռազմական հանցագործի կերպարն ավելի ամբողջական լինի, նշենք, որ 1941թ. Նուրի փաշան կապ հաստատեց Անկարայում գերմանական դեսպանի հետ, որպեսզի հավաստիանա, որ պանթյուրքական շարժումն աջակցություն կունենա։ Նրա օժանդակությամբ ձևավորվեց Էսէսի Թուրքեստանյան լեգեոնը։

Իսկ հիմա, հարգելի ընթերցող, խորամուխ եղեք սուլթան Ռեջեփի խոսքերի մեջ՝ արտասանված Բաքվի շքերթի ժամանակ. «Այսօր այն օրն է, երբ մենք դառնում ենք Նուրի փաշայի և Էնվեր փաշայի, Կովկասյան իսլամական բանակի զինվորների խիզախության վկաները»։ Ի դեպ, սուլթան Ռեջեփին չէր խանգարի իր ելույթի հավասարակշռվածության համար զինվորական շքերթի մասնակիցներին ի խրատ ներկայացնել պատմական տեղեկանք, որում նշվում է. «Էնվեր փաշան սպանվել է 1922թ. օգոստոսի 4-ին Կարմիր բանակի զորամասերի դեմ մարտի ժամանակ, Չագանա ղշլաղում, ներկայիս Տաջիկստանի տարածքում գտնվող Բալջուան քաղաքից 25 կմ հեռու։ Էնվեր փաշայի շտաբը գրոհող հեծյալ դիվիզիոնի հրամանատարի զեկուցման մեջ ասվում է. «Բասմաչների շտաբը՝ Էնվեր փաշայի գլխավորությամբ, նետվեց դեպի լեռները, բայց հանդիպելով շրջանցման ուղարկված էսկադրոնին՝ ընդունեց մարտը։ Մարտի արդյունքում հակառակորդի շտաբը ոչնչացվեց։ Հասցրին փրկվել միայն երեք հոգի։ 28 թուրք մնաց մարտի վայրում։

Նրանց մեջ ճանաչվեց նաև Էնվեր փաշան։ Սրի հարվածով թռցվել էին նրա գլուխն ու մարմնի մի մասը։ Նրա կողքին Ղուրանն էր։ Յակով Մելքումովը (Հակոբ Մելքումյան), որը հատուկ հանդիպում էր փնտրում հայոց ցեղասպանության մեղավորներից մեկի հետ, կատարեց իր պարտքը, հեծյալ գնդի հրամանատար Մելքումովը Էնվեր փաշայի ոչնչացման ու նրա բանակի ջախջախման համար նաև կրկնակի պարգևատրվեց «Կարմի աստղ» շքանշանով» (nashaarmenia.info/2020/08/05/в-этот-день-акоб-мелкумян-убил-энвер-п/)։ Հանուն արդարության նշենք, որ դրանով իսկ Յակով Մելքումովը ի կատար ածեց դատավճիռը ոչ միայն հայկական «Նեմեսիս» հատուցման օպերացիայի շրջանակում, այլև իրականացրեց  Օսմանյան կայսրության ռազմական տրիբունալի (որը հետաքննում էր հայերի, ասորիների, հույների և եզդիների սպանություններին «Միություն և առաջադիմություն» (Իթթիհաթ) կուսակցության ղեկավարության մասնակցության, սահմանադրության խախտման և պատերազմական դրության ժամանակ սպեկուլյացիաների մասին դատական գործերը) դատավճիռը, որով Էնվեր փաշան դատապարտվել էր (հեռակա կարգով, որովհետև փախուստի մեջ էր) մահապատժի։

Մտածել, թե այսքանով սուլթան Ռեջեփի քաղաքական արկածախնդրությունն ավարտվեց, նշանակում է՝ բնավ չիմանալ օսմանյան նենգ դիվանագիտության հիմքերի մասին, դիվանագիտություն, որը նման է հասարակաց տանը բարոյականության մասին դասախոսություն կարդալուն։ Եվ ահա, Բաքվում իր «հավերժահիշատակ» ելույթում Ռեջեփ փաշան արտասանեց մի հատված Բախտիյար Վահաբզադեի «Արաս-Արաս» ոտանավորից (Արաքս գետի ադրբեջաներեն անվանումը)։

Դրանում ասվում էր, որ «Արաս գետը (Արաքսը – Ա.Գ.) բռնի բաժանվել է երկրների միջև»։ Ընթերցողներին հիշեցնենք, որ Արաքս գետը բնական սահմանն է Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև՝ ավելի քան 40 կմ երկարությամբ և հուսալիորեն պաշտպանվում է Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության սահմանապահների կողմից, ինչպես նաև Արաքսը բնական սահմանն է Ադրբեջանի և իրանական երկու՝ Արևելյան ու Արևմտյան Ադրբեջանի նահանգների միջև, որոնք գերազացանպես բնակեցված են թյուրք բնակչությամբ։ Նշենք նաև, որ Արաքս գետը դարձավ սահման Ռուսական կայսրության և Իրանի (Պարսկաստան) միջև Գյուլիստանի (1813թ.) և Թուրքմենչայի (1828թ.) հաշտության պայմանագրերով։ Եվ ահա, Էրդողանի կողմից «Արաս-Արաս» ոտանավորն արտասանելը, որը համարվում է թյուրքական ժողովուրդների միավորման գաղափարակիր անջատողականների կարգախոսը, չէր կարող աննկատ մնալ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության կողմից։ Արդեն ս.թ. դեկտեմբերի 11-ին Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամեդ Զարիֆը բավական կոշտ պատասխանեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ գրառում կատարելով Twitter-ի իր էջում. «Նախագահ Էրդողանը տեղեկացված չէ, որ Բաքվում իր ասածը վերաբերում է Իրանի՝ Արասից (Արաքս գետ – Ա.Գ.) հյուսիս գտնվող տարածքների բռնի զավթմանը։ Մի՞թե նա չէր հասկանում, որ խափանում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը»։

Չարժե կասկածել, որ թուրք սուլթան Ռեջեփը, ինչպես և նրա քաղաքական ենթավարպետ, ափշերոնյան սուլթան Իլհամը հիանալի հասկանում են ինչի մասին են խոսում։ Իսկ ամենագլխավորն այն է, որ նրանք գործում են միասին։ Որպես ասվածի հաստատում մեջբերում կատարեմ ափշերոնյան սուլթանի ելույթից այդ նույն շքերթում. «Զանգեզուր (ՀՀ Սյունիքի մարզ, Արաքս գետով սահմանակցում է Իրանին ավելի քան 40 կմ – Ա.Գ.), Գեյչա (ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքը Սևանա լճի շուրջ – Ա.Գ.) և Երևանի գավառները (հին պատմիչներ Ստրաբոնը, Հերոդոտոսը, Քսենոֆոնը, թող Բարձրյալի լույսն իջնի նրանց վրա, կծաղրեին МГИМО-ի շրջանավարտի՝ ափշերոնյան սուլթան Իլհամի այս անգրագիտությունը, էլ չեմ ասում հանրահռչակ գիտնականների հիմնարար ուսումնասիրությունների մասին։

Եվ վերջապես, աչք ունեցողը կտեսներ, որ XVIIIդ. ֆրանսիացի հայտնի գեղանկարիչ Ժան Բատիստ Սիմեոն Շարդենի նկարներում՝ հիմնված բնօրինակային դիտարկումների վրա, քիչ չեն հին Երևանի պատկերները՝ նեղլիկ փողոցներով ու քրիստոնեական եկեղեցիներով և, բնականաբար, առանց գոնե մեկ մզկիթի – Ա.Գ.) մեր պատմական հողերն են։ Մեր ժողովուրդն ապրել է այնտեղ դարերով, բայց Հայաստանի ղեկավարությունը  այն ժամանակ քշել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների իրենց հողերից։ Նշենք, որ նույնը կրկնվել է Լեռնային Ղարաբաղի տարածքում»։

Վերլուծելով նորահայտ թյուրք սուլթանների (Էրդողանի և Ալիևի) ելույթները՝ կարելի է որոշ եզրակացություններ անել։ Սուլթան Ռեջեփը, սադրելով Իրանին, շատ է ցանկանում դուր գալ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին, այս սերիայից էր նաև սուլթան Էրդողանի հրաժարումը՝ բարձր մակարդակով ընդունել ԱՄՆ պետքարտուղար (Թրամփի վարչակազմից) Մայք Պոմպեոյին։ Իսկ Ռուսաստանին սադրելով, ուղղակիորեն հնչեցնելով տարածքային պահանջներ նրա ռազմավարական դաշնակից Հայաստանի նկատմամբ՝ Թուրքիան և Ադրբեջանը չափից ավելի շատ են ցանկանում դուր գալ ԱՄՆ նոր ղեկավարությանը և Եվրամիությանը։

Վերջինն իր հերթին չափից ավելի ջանադրաբար է ձգտում հակառուսական պատժամիջոցներ ընդունել։ Եթե Իրանի ԱԳՆ-ն կանչել է Թուրքիայի դեսպանին սուլթան Ռեջեփի «ինտերվենցիոնիստական և անընդունելի» հայտարարությունների հետ կապված, ապա հայկական կողմը սահմանափակվել է տնային տնտեսուհու մակարդակով արված միանգամայն անատամ դատապարտումներով, որոնք հնչեցրել է Նիկոլ Վովաևիչի՝ իր իսկ սիրեցյալի խոսնակը։

Մի խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանը տեղեկատվական ֆոն են նախապատրաստում Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր պատերազմ սանձազերծելու համար՝ դրանում ոչ միայն Հայաստանի և Իրանի, այլ նաև, առաջին հերթին, Ռուսաստանի ներքաշմամբ։ Այդ պատերազմին անմասն չի մնա նաև Իսրայելը, առնվազն, ադրբեջանական հրոսակներին նորագույն անօդաչու թռչող սարքերով, հեռահար կառավարման զրահամեքենաներով, «Երկաթյա գմբեթ» ՀՕՊ համակարգերով, «Մերկավա Մարկ-4» տանկերով սպառազինելու առումով։ Թուրքիան և Ադրբեջանը կսանձազերծեն պատերազմ, որը մեկնակետ կդառնա երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու համար։ Եվ սա չափազանցություն չէ։

Մեր հարգելի ընթերցողը, բնականաբար, կարող է հարց տալ. իսկ ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի արձագանքը։ Հո չի՞ սահմանափակվի Ռուսաստանն իր երկիր Ադրբեջանից լոլիկի և խնձորի մատակարարումն արգելելով, ինչն, իհարկե, կարող է զգալիորեն հարվածել ափշերոնյան սուլթանության գյուղատնտեսությանը, հետո էլ նման արգելք մտցնելով գյուղատնտեսական նշանակության թուրքական արտադրանքի վրա։ Այսինքն՝ Ռոսպոտրեբնադզորից բացի ՌԴ-ն արդյո՞ք որևէ այլ բան կհակադրի թուրք-ադրբեջանական սուլթանությունների բացահայտ ագրեսիվ նկրտումներին։ Ադրբեջանի պարագայում Ռուսաստանի քաղաքականությունն այս փուլում միանգամայն բացատրելի է, և այդ քաղաքականության բնաբան կարող են ծառայել գերմանացի տաղանդավոր փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեի խոսքերը, որը գրել է ուրիշին ինչպես քեզ սիրելու, բայց, առաջին հերթին, ինքդ քեզ սիրելու անհրաժեշտության մասին, այլապես համեմատելու բան չի լինի. «Սիրիր մերձավորիդ» նշանակում է, առաջին հերթին, «հանգիստ թող մերձավորիդ»։ Դե ինչ, այս փուլում Ռուսաստանն Ադրբեջանին հանգիստ է թողել իր լոլիկի ու խնձորների հետ միասին։ Շարունակելով մեջբերել այդ նույն Նիցշեին՝ կարդում ենք. «Եվ առաքինության հենց այս մանրուքը (Ռուսաստանի – Ա.Գ.) կապված է ամենամեծ դժվարությունների հետ» (Ադրբեջանի համար – Ա.Գ.)։

Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի քաղաքականությանը Թուրքիայի հանդեպ, ապա իմ կողմից լուրջ չէր լինի մեկ հոդվածի շրջանակում ուշադրության արժանի դատողություններ արտահայտել, ուստի կսահմանափակվեմ Նիցշեից, իմ կարծիքով, ևս մեկ ակտուալ մեջբերում կատարելով.

«Դիվանագիտությունն այն է, որ շանը շոյես (մեր պարագայում՝ կատաղած – Ա.Գ.) այնքան ժամանակ, քանի դեռ դնչկալը պատրաստ չէ»։ Հոդվածի այս մասն ամփոփելով՝ կցանկանայի մեջբերում կատարել Միջազգային «Լազարյան ակումբի» Խորհրդի 2020թ. դեկտեմբերի 11-ի «Հաղթանակի շքերթը Բաքվում, «երգուպար ոսկորների վրա» և վիրավորանք ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանին» Հայտարարությունից։ «Երգուպարը ոսկորների վրա», որ կազմակերպվել էր Բաքվում դեկտեմբերի 10-ին՝ դա անվանելով «հաղթանակի շքերթ», սադրանք է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, Հայաստանի և հայ ժողովրդի հրապարակային նվաստացում… Հայաստանի այդ նվաստացումը չէր լինի, եթե Երևանում իշխանության լինեին պատասխանատու և գրագետ քաղաքական գործիչներ, որոնք ի վիճակի կլինեին կառավարել պետությունն ու պաշտպանել սեփական ժողովրդի շահերը։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը երկիրը բերեց կործանման եզրին, որտեղ Հանրապետությունը գտնվում է այժմ՝ կրելով մարդկային, տարածքային և բարոյական մեծ կորուստներ Լեռնային Ղարաբաղի համար պատերազմում։ Հայաստանի հենց այս սնանկացած իշխանությունն է այսօր կրում ողջ պատասխանատվությունը հայ ժողովրդի առջև»։

«Լազարյան ակումբի» Հայտարարության յուրաքանչյուր նախադասության տակ ստորագրելով՝ կցանկանայի խորին երախտագիտություն հայտնել, առաջին հերթին, Միջազգային «Լազարյան ակումբի» համակարգող, ռուս հայրենասեր-դերժավնիկ, Պետական դումայի ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Ֆյոդորովիչ Զատուլինին, ռուս հայրենասեր-դերժավնիկ, Ռուսաստանի Դաշնության պաշտոնաթող Արտակարգ և լիազոր դեսպան, Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, Լեռնային Ղարաբաղի գծով ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ (1992-1996թթ.) Վլադիմիր Նիկոլաևիչ Կազիմիրովին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Կովկասի խնդիրներով զբաղվող բարձր պրոֆեսիոնալ քաղաքագետ-փորձագետ, REGNUM տեղեկատվական գործակալության Արևելյան խմբագրության ավագ խմբագիր Ստանիսլավ Նիկոլաևիչ Տարասովին՝ անկախության (որը ձեռք է բերվել արյան ու մեծ զրկանքների գնով, Միջազգային իրավունքի նորմերին լիովին համապատասխանությամբ) իր անքակտելի իրավունքի համար Արցախի ժողովրդի պայքարում ճշմարտությունը պաշտպանելու, իրենց ազնվության, մարդասիրության և հետևողականության համար։ Իմ գնահատականների ճշմարտացիության հերթական համոզիչ դրսևորումը կարող են դառնալ նրանց խոսքերը, որոնք տեղ են գտել «Լազարյան ակումբի» 2020թ. դեկտեմբերի 11-ի Հայտարարությունում. «Ռուսաստանը և Հայաստանը դաշնակիցներ են։

Միջազգային «Լազարյան ակումբի» Խորհուրդը, որ միավորում է Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներին, համոզված է, որ իրենց սադրիչ ագրեսիվ ժեստով հանդիսության կազմակերպիչները վիրավորանք են հասցրել ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանին։ Այս առնչությամբ  հատկապես սրբապիղծ են հնչել Ադրբեջանի նախագահի հղումները ֆաշիզմի դեմ 1945թ. տարած Մեծ Հաղթանակին։ Կարծում ենք, որ նման պատմական զուգահեռները կեղծ են, վիրավորական և ավելին՝ հանցավոր»։ Դե ինչ, ավելի համոզիչ չես ասի։

Ընթերցողների մեջ կարող է միանգամայն իրավաչափորեն նաև այլ հարց ծագել. իսկ ինչպե՞ս այս պայմաններում իրենց հայրենիքի ճակատագրով մտահոգվեն Հայաստանի հասարակ քաղաքացիները, նրա քաղաքական դասը։ Իշխանությունից Նիկոլ Փաշինյանի հակաժողովրդական ռեժիմն ու նրան շրջապատող հանցավոր խառնամբոխը հեռացնելը Հայաստանի և Արցախի ժողովրդի վերածննդի, առաջին հերթին, հոգևոր վերածննդի գլխավոր պայմանն է։ Ժողովուրդ, որն ահա արդեն երկրորդ տասնամյակն է՝ զոմբիացվում է Սորոսից, տեղեկատվական քիլերներից շռայլորեն ֆինանսավորվող լայն տարածված ցանցի կողմից, իսկ վերջին 2,5 տարում արհեստականորեն բաժանվել է «սևերի» և «սպիտակների»։

Արդեն քանիցս գրել եմ, որ նրանց վերջնանպատակը հնագույն քրիստոնեական քաղաքակրթությունը (ինչպիսին հայ ազգն է) մարդկանց այնպիսի ամբոխի վերածելն է, որի պատմական հիշողությունն իսպառ վերացվել է, որը կտրվել է իր քաղաքակրթական արմատներից։ Նրանց հաշվարկը պարզ է. ամբոխին կառավարելը շատ ավելի հեշտ է, քան գաղափարապես կոփված ազգին։ Ահա և 2018թ. ապրիլ-մայիսին գունավոր հեղափոխությունների  ստրատեգները, իրականացնելով պետական հեղաշրջում, Հայաստանում իշխանության բերեցին մեկին, ով ակնհայտորեն արտահայտված հոգեկան շեղումներ ունի, որն իր մեջ միավորում է, մի կողմից, մեծամտության մոլուցքի, մյուս կողմից՝ թերի բարձրագույն կրթություն ունեցող նեղացած անհաջողակի բացահայտ հատկանիշները։ Այո, այո, հարգելի ընթերցող,  խոսքը մեր Նիկոլ Վովաևիչի՝ իր իսկ սիրեցյալի մասին է։

Մի խոսքով՝ նիկոլվովաևիչյան տիկնիկավարները հստակ յուրացրել և գործնականում փորձարկել են XIX-XXդդ. ֆրանսիացի հոգեբան, սոցիոլոգ, անթրոպոլոգ և պատմաբան, «Ժողովուրդների և ամբոխների հոգեբանությունը» բեսթսելերի հեղինակ Գյուստավ լը Բոնի խորհուրդները։ Որոշ մեջբերումներ կատարեմ  նրա «Ժողովուրդների և ամբոխների հոգեբանությունը» գրքից, որոնք բավական համոզիչ կերպով բացահայտում են այն, ինչ տեղի ունեցավ  բողոքի բազմամարդ հանրահավաքների ընթացքում՝ մինչև Երևանում 2018թ. պետական հեղաշրջումը և դրանից հետո. «Գիտակից անձը անհետանում է, ընդ որում՝ ամբոխ անվանվող, ամբողջը ձևավորող բոլոր առանձին միավորների զգացումներն ու գաղափարներն  ընդունում են միևնույն ուղղությունը։ Ձևավորվում է կոլեկտիվ հոգի (մեր պարագայում՝ ճաղատացող մորուքավոր Նիկոլ Վովաևիչի կերպարով – Ա.Գ.), որն, իհարկե, ժամանակավոր բնույթ ունի, բայց և շատ որոշակի գծեր»։

Ըստ երևույթին, այս ֆենոմենի շուրջ կխորհեն Նիկոլ Վովաևիչի նախկին այն երկրպագուները, որոնք մեր օրերում նորից պատրաստվում են հանրահավաքների ու երթերի, սակայն արդեն իրենց ատելության առարկա դարձած ՀՀ «ժողվարչապետի» վերաբերյալ անողոք գնահատականներով։ Բայց Հայաստանում իշխանությունը զավթած սորոսյան թափթփուկների տիկնիկավարները հիանալի տեղեկացված են իրենց դրածոյի շուրջ ստեղծվող դրության վտանգների մասին։ Ով՝ ով, բայց գունավոր հեղափոխությունների տեսաբաններին ու ստրատեգներին, անկասկած, լավ հայտնի է նաև Լը Բոնի մեկ այլ ասույթը. «Ամբոխի զգացումների ուժը էլ ավելի է մեծանում պատասխանատվության բացակայությամբ, հատկապես տարբեր տրամաչափի ամբոխի մեջ։

Անպատժելիության համոզվածությունը, որն ավելի ուժեղ է այնքանով, որքանով որ ավելի բազմամարդ է ամբոխը, և թվաքանակով ապահովվող զգալի, թեև ժամանակավոր հզորության գիտակցությունը հնարավորություն են տալիս մարդկանց ամբոխներին այնպիսի զգացումներ դրսևորել և կատարել այնպիսի գործողություններ, որոնք անհնար են առանձին մարդու համար»։ Այստեղից էլ այն ֆենոմենի լուծման բանալին, երբ բողոքի միանգամայն խաղաղ հանրահավաքները՝ կազմակերպված ընդդիմադիր մի շարք կուսակցությունների և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների կողմից, ոստիկանության ուժերով փորձում են կոշտ կերպով կասեցնել՝ նրանց ցրելու համար անհամաչափ ուժ կիրառելով, դրանց կազմակերպիչներին կոպիտ բերման ենթարկելով։ Եթե նման բան պատահեր դեռևս երեք տարի առաջ, ապա Արևմուտքի երկրների դիվանագիտական ներկայացուցչություններն արդեն բազմիցս հանդես եկած կլինեին իշխանությունների, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի (որը, բավական ջերմ արտահայտվելով հավաքական Արևմուտքի հետ գործընկերային հարաբերությունների մասին, միևնույն ժամանակ իր բոլոր հրապարակային ելույթներում հատկապես ընդգծում էր Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման համար Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի խորացման վճռորոշ նշանակությունը) դատապարտման դաժան հայտարարություններով։

Դե ինչ, արևմտյան արժեքները պետք է ընկալել այնպես, ինչպես դրանք կան գործնականում։ Ընդ որում՝ դրանցից չհիասթափվելու համար հարկ է փիլիսոփայաբար գնահատել այն իրողությունը, որ իրենց տանը և դրսում դեմոկրատիայի ընկալման երկակի չափորոշիչները կարող են տրամագծորեն տարբերվել։ Ճիշտ ինչպես թիֆլիսյան հայտնի «Արա վայ, վայ» «գողական» երգում. «Հավլաբարում (Թբիլիսիի հին հայաբնակ շրջան) ձյուն է գալիս, իսկ Պլեխանովի փողոցում (Թբիլիսիի կենտրոնական փողոցը) տաք օր է»։

Թող ների ինձ հարգելի ընթերցողը նման «քնարական» շեղումների համար։ Ես դրանք մեջբերում եմ միայն մեկ նպատակով. արհեստական տագնապահույզ տրամադրություններ չսրել՝ հիանալի հասկանալով, որ իշխանության ղեկին Փաշինյանի գտնվելու ամեն մի օրը լուրջ սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը։ Այո, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Ռուսաստանի խաղաղապահ ուժեր մտցնելով, փառք Աստծո, Արցախի բնակչության անվտանգության համար անհանգստանալու հարկ չկա։ Դե ինչ, արդեն այժմ պետք է նախաձեռնել, որպեսզի իշխանությունից Փաշինյանի անխուսափելի հեռացումից անմիջապես հետո ձեռնամուխ լինենք հայոց պետականության հիմքերի ամրապնդմանը, թուրքական և ափշերոնյան սուլթանների կողմից ՀՀ ազգային անվտանգությանն սպառնացող մարտահրավերներին դիմակայելուն, որոնք գազազել են հինգ հազար հայ զինվորների ու Արցախի Հանրապետության խաղաղ քաղաքացիների հեղված արյան հոտից։

Այսպիսով, հարգելի ընթերցող, մենք իրավունք ունենք հավաստիացնելու, որ հայկական պետության ազգային անվտանգության ապահովումը հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքական դասի ամենագլխավոր խնդիրն է։ Ընդ որում՝ նշենք, որ աշխարհում և Հարավային Կովկասի տարածաշրջանում ուժերի բարդ աշխարհաքաղաքական դասավորությամբ պայմանավորված՝ մարտահրավերներին համարժեք դիմակայելու խնդրի մշակումը բավական բարդ է ստեղծվող նոր աշխարհակարգի գլխավոր աշխարհաքաղաքական ակտորների սրընթաց փոփոխության պայմաններում։

Այդ պատճառով առաջին պլան են մղվում ազգային անվտանգության աշխարհաքաղաքական գործոնները։ Ազգային անվտանգության ապահովման գործում աշխարհաքաղաքական գործոնների վճռական դերի մասին լուրջ հետազոտություններ արված հայկական ծագում ունեցող խորհրդային և ռուսաստանյան ռազմական գործիչ, դերծովակալ, ռազմագիտության դոկտոր, պրոֆեսոր, Վանաձոր քաղաքում (Հայաստան) Լեռնային Ղարաբաղից սերածների ընտանիքում ծնված Վլադիմիր Սեմյոնի Փիրումովի (Փիրումյան, 1926-2004թթ.) աշխատություններում։ Եվ ահա, Վ.Ս. Փիրումովը ազգային անվտանգության աշխարհաքաղաքական գործոնները բաժանում է երկու հիմնական խմբի. գործոններ, որոնք կայունացնող ազդեցություն են գործում պետության վիճակի վրա, և գործոններ, որոնք նրա վրա ապակայունացնող ազդեցություն են ունենում։

Ընդ որում՝ այդ գործոնները կարող են լինել ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ։ Օբյեկտիվների թվին են պատկանում հետևյալ գործոնները. տարածա-աշխարհագրական, քաղաքական, տնտեսական, էկոլոգիական, ռազմաստրատեգիական, էթնիկական, ժողովրդագրական և կրոնական։ Մանրամասն չեմ պարզաբանի ներկայացված 7 օբյեկտիվ գործոններից յուրաքանչյուրի ազդեցությունը ՀՀ ազգային անվտանգության մակարդակի վրա։ Դա առանձին վերլուծության թեմա է։ Իսկ ինչ վերաբերում է այն գործոններին, որոնք ապակայունացնող ազդեցություն են գործում ազգային անվտանգության ապահովման վրա, դա, առաջին հերթին, անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդն ու անձամբ նրա քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ Ազգային ժողովում Փաշինյանի «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորները (թիվը փոփոխվում է), էլ չեմ ասում տեղի մաս-մեդիաների՝ Սորոսի կողմից վարձատրվող գրչակների լայն ցանցի մասին՝ «Կյանքի խոսքը» տոտալիտար կրոնական աղանդի ակտիվիստների ու ԼԳԲՏ հանրույթի՝ «ժողվարչապետի» սրտի սիրելի ֆավորիտների (անորոշ սեռական կողմնորոշման տեր) հետ միասին։

Որպեսզի ընթերցողներին չհոգնեցնեմ ազգային անվտանգության ապահովման վրա ազդող 7 օբյեկտիվ աշխարհաքաղաքական գործոնների և մոտ 8 սուբյեկտիվ գործոնների (որոնք նույնպես վերլուծության առանձին թեմա են)՝ ազգային անվտանգության համար վտանգավորության աստիճանի մանրամասն բացատրություններով, ինձ իրավունք եմ վերապահում կատարել հետևյալ եզրահանգումը։ Վտանգը՝  պայմանավորված օբյեկտիվ աշխարհաքաղաքական գործոններով, կհասցվի նվազագույնի միայն Հայաստանի Հանրապետության ղեկավարության՝ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետություն մտնելու արդյունավետ քայլերի պայմանով։

Մնացած ամեն բան սատանայից է։ Իսկ միութենական պետության մեջ Հայաստանի մտնելու այլընտրանքը Հայաստանում ներքաղաքական իրավիճակի հետագա ապակայունացումն է, քաոսի իրադրության թեժացումը՝ որի կառավարման վահանակը Պատոմակի և Մառախլապատ Ալբիոնի ափերում է, և, վերջապես, պատերազմը, որը կսանձազերծեն թուրքական և ափշերոնյան սուլթանները Հայաստանի Հանրապետության դեմ։ Մի խոսքով՝ կրկնում եմ, Թուրքիան և Ադրբեջանը բորբոքում են երրորդ համաշխարհային պատերազմի օջախ։ Ինչ վերաբերում է Նիկոլին ու սորոսյան խառնամբոխին, այդ անցեղ ու անհայրենիք առանձնյակներին, ապա իրենց իսկ տիկնիկավարների կողմից նրանց համար պատրաստված է մատաղացուների ճակատագիր (որքան էլ երևակայությունս լարեմ՝ դրանց մատաղի գառ չեմ անվանի)։ Ավաղ, այսպիսին է մեր օրերի իրականությունը։

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ

Տեսանյութեր

Լրահոս