
Իրանում հրշեջները կասեցրել են կրակի տարածումը խոշոր նավթամուղում

Իրանում հրշեջները կարողացրել են հսկողության տակ վերցնել իրադրությունը հրդեհի վայրում, որը տեղի է ունեցել խոշոր նավթամուղում: Այդ մասին հաղորդում են մերձավորարեւելյան ԶԼՄ-ները:
Խոսքն այն խողովարաշարի մասին է, որով նավթը «Մարուն» հանքավայրից հասնում է Սպահանի նավթավերամշակման գործարան (ՆՎԳ), որն Իրանում երկրորդն է իր կարեւորությամբ:
Բռնկման վայրում հրշեջներին հաջողվել է կասեցնել կրակի տարածումը, բնակելի շինությունները չեն տուժել: Հրդեհը դեռ ամբողջությամբ չի մարվել: Հաղորդագրություններում նշվում է, թե այս դեպքը որքան խիստ կազդի ՆՎԳ-ի աշխատանքի վրա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: