Սիրիայի Հալեպ քաղաքը խմելու ջրով ապահովող ջրազտման կայանի արդիականացման աշխատանքներն ավարտված են:
Ուրֆա քաղաքում հացադուլ իրականացնելու պատճառով ձերբակալվել է Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) 38 ներկայացուցիչ:
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ «կուսակցությունները չեն հրավիրվելու պատոնակալման արարողությանը, բոլորին հրավիրելու են առանձնաբար:
Թուրքիայում հետաքննություն է սկսվել երկրի արտգործնախարարությունում որպես թարգմանչուի աշխատող Ռուսաստանի քաղաքացի Օ. Լեյլայի նկատմամբ։
Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը և Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը համաձայնության են եկել շարունակել աշխատանքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և հարատև խաղաղ կարգավորման շուրջ:
Վրաստանի խորհրդարանը հաստատել է նորացված կանոնակարգը, որի համաձայն օրենսդիր մարմինը Քութայիսից (Իմերեթի տարածաշրջան) կտեղափոխվի Թբիլիսի:
Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարում է, որ հավանություն է տալիս համեստ եւ եվրոպական սցենարով պաշտոնակալման արարողություն անցկացնելուն։
Չորս մարդ է զոհվել, եւս 16 հոգի` տուժել Իրանի արեւմուտքի Քերմանշահի նահանգում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ, Յալովայի քաղաքապետ Վեֆա Սալմանի դեմ զինված հարձակման փորձ է կատարվել:
Իրանում դեկտեմբերի 6-ին պայթյուն էորոտացել Սիստանի եւ Բելուջստանի նահանգի Չաբահար քաղաքի ռազմակայանի մոտ:
Թբիլիսիում իրականացված հատուկ գործողության ընթացքում զենք պահելու մեղադրանքով բերման է ենթարկվել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշիլիի խորթ աղջկա քաղաքացիական ամուսինը՝ Մինդիա Գոգոչուրին:
Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին խոստովանել է, որ Թելավիում իր պաշտոնակալման արարողությունն անցկացնելու պատճառներից մեկն այն է, որ այնտեղ ինքը տանուլ է տվել ընտրությունները։
Դեկտեմբերի 5-ին Միլանում, ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում, Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվել են առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան։
2018 թ. սեպտեմբերի 4-ին նախագահ Դոնալդ Թրամփը առաջադրել է արտաքին ծառայության աշխատակից Էրլ Լիցենբերգերի թեկնածությունը՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, որը պետք է փոխարինի ինը ամիս առաջ Բաքվից հեռացած դեսպան Ռոբերտ Սեկուտային։
Ստամբուլի գլխավոր դատախազությունը սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոկջիի գործով պահանջել է ձերբակալել Սաուդյան Արաբիայի գահաժառանգի խորհրդականին և երկրի հետախուզության պետի նախկին տեղակալին:
Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման ժամանակ, որը կկայանա դեկտեմբերի 5-ին, անդրադարձ կկատարվի ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին:
Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին հավաստել է, որ իր պաշտոնակալման արարողությունը կկայանա Թելավի քաղաքում, որը գտնվում է Կախեթի տարածաշրջանում։
Սիրիայի Իդլիբ նահանգում ստեղծված իրավիճակի և դրա լուծման համար ճանապարհներ գտնելու նպատակով կրկին հանդիպելու են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «վիրավորելու» համար դատի են տվել երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի նախկին խորհրդական Ահմեդ Սևերին:
Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ քննարկվում է ԵԱՀԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ Միլանում կայանալիք նիստի շրջանակում ՀԱՊԿ-ի պետությունների ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու հնարավորությունը, տեղեկացնում էՌԻԱ Նովոստիին:
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Փերվին Բուլդանը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունը բանտում գտնվող քրդամետ կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի վերաբերյալ։
Ադրբեջանի զինված ուժերին «Բալ-3» առափնյա հրթիռային համալիրի (ԱՀՀ) մատկարարումը ձախողվել է ՌԴ-ի պաշտպանության նախարարության դիրքորոշման պատճառով:
Բաքվում կայացած հեռահաղորդակցության, նորարարության և բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսի շրջանակներում (BAKUTEL 2018) կազմակերպվել է քառակողմ հանդիպում, որին մասնակցել են Ռուսաստանի թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության միջոցների նախարար Կոստանտին Նոսկովը, Իրանի հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Շահզադ Գուի Արյուբին, Ադրբեջանի հաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների նախարար Ռամին Գուլուզադեն և Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ջահիթ Թուրանը։
Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի մեկնաբանությունը Tert.am-ին
«Ակնհայտ է, որ որոշակի ընդհատակյա պայմանավորվածություն կամ համատեղ ընկալում կա կողմերի միջև ներկայիս իրավիճակի վերաբերյալ, հենց այդ պատճառով շփման գծում իրավիճակը համեմատաբար խաղաղ է»:
Իրանի ֆինանսական և նավթային ոլորտի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցներից հետո Թուրքիան դադարեցրել է հում նավթի ներկրումը Իրանից:
Թուրքիան ռազմական արդյունաբերության ոլորտի 18.2 մլրդ դոլարանոց բյուջեով աշխարհում զբաղեցնում է 15-րդ տեղը: Անթալիայի համալսարանում ներկայացրած զեկույցի ժամանակ այդ մասին հայտարարել է խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերության՝ «ASELSAN»-ի տնօրեն Հուլուք Գյորգյունը:
Վրաստանի նախագահի նոր վարչակազմի ֆինանսաորումը գրեթե 4 միլիոն լարիով կրճատվում է, իսկ նախագահի պահուսային հիմնադրամը լիովին լուծարվում է, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, դեկտեմբերի 4-ին Դամասոսում ընդունելով ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոյին, հայտարարել է, որ աշխարհում ուժերի դասավորությունը կարող փոխվել այն ձախողումների պատճառով, որոնք կրում են Արեւմուտքի նախագծերը:
Թեհրանը հրթիռային փորձարկումներ անցկացնելու համար որեւէ մեկի թույլտվության կարիքը չունի: