Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են 2014 թվականի դեկտեմբերից Ադրբեջանում գերի պահվող հայ զինծառայող Արսեն Բաղդասարյանին:
«Մենք ամբողջությամբ գիտակցում ենք, որ բարեփոխումները կնպաստեն Հայաստանի առաջընթացին դեպի լայնամասշտաբ ժողովրդավարություն և թույլ կտան առավելագույնս օգուտ քաղել դրական փոփոխություններից»,- նշել է Աշոտյանը:
Ստամբուլի հիվանդանոցներից մեկում մահացել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիեւը:
«Օրինակ, չկրակել սահմանին, և այլն. այսինքն՝ հարցեր, որոնք, ես գրեթե վստահ եմ, որ, այսպես թե այնպես, չեն լուծվելու. դրա համար խոսել հաջորդ հանդիպման մասին, թերևս, անիմաստ է։ Պետք է Ադրբեջանի կողմից լինի այդ ցանկությունը՝ այս քայլերը կատարելու, իսկ եթե չկա ցանկություն, պետք է հասնել նրան, որ դա պարտադրվի Ադրբեջանին։ Սա է ակնկալիքը. ինչքանով է սա իրատեսական՝ հարցի այլ կողմն է, որովհետև հենց նույն Ռուսաստանը, Ֆրանսիան ունեն այլ խնդիրներ և չեն կենտրոնանալու Ադրբեջանին զսպելու գործընթացի մեջ, հատկապես, որ, ըստ էության, այդ խնդիրը հայկական կողմը լուծում է»,- ասաց նա։
«Կարծում եմ, որ այստեղ մեխանիզմներն ավանդական են՝ առաջինը՝ ՀՀ զինված ուժերի ռազմական պատրաստության աստիճանն է, որովհետև, ըստ էության, 2013թ. վերջից, երբ Ուկրաինայի ճգնաժամի հետ կապված տարածաշրջանում դադարեց Ռուսաստանի և Արևմուտքի համագործակցությունը, Ադրբեջանին զսպելու արտաքին գործոնը սկսեց չաշխատել։ ՌԴ-ԱՄՆ-Եվրոպա համագործակցություն չկար, և Ադրբեջանին զսպող միակ ուժը մնաց հայկական զինված ուժերի պատրաստվածությունը»։
Սիրիայի իրադրության կարգավորման գործում հուսադրող պահեր են հայտնվել, հնարավորություն կա ամրապնդել մարտական գործողությունների դադարեցման ռեժիմը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ ևս հորդորել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ազատ արձակել Դեփարդոնին:
«Ձեր հույսերը, որ Մոսկվան չի հակառակվի այդ փաստաթղթին, զուր են։ Մոսկվան կդժգոհի և ամենակտրուկ ձևով կխոչընդոտի դրա ստորագրմանը»։
«Դրանք իրականում տարբեր հարցեր են և պետք չէ Իրանի Թուրքիայի հարաբերությունների` այս փուլում լավացումը կապել ղարաբաղյան խնդրի հետ: Ղարաբաղի խնդրի հետ կապված, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, Իրանի շահերը տարբերվում են Թուրքիայի շահերից: Այստեղ Իրանը չի պատրաստվում զիջումներ անել այլ հարթություններում դիվիդենտներ ստանալու համար: Հյուսիսային հատվածը Իրանի համար ևս շատ կարևոր է»,-ասաց Գոհար Իսկանդարյանը:
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ խստորեն դատապարտելով Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները: Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից:
Ադրբեջանում ձերբակալվել է «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության երիտասարդական թևի անդամ Իսլամ Իսլամզադեն:
«Միջազգային հանրությունը վաղուց պետք է ձեռագիրն այդ երկրի նկատմամբ փոխած լիներ: Նույն Եվրոպայի խորհրդում տեղի ունեցած վերջին քննարկումները ցույց են տալիս, որ շատ երկրներ հասկանում են, որ Ադրբեջանն անցել է բոլոր չափերը»,- ասաց Բեքարյանը:
Աֆղան Մուխտարլըն, ով Թբիլիսիում առևանգվելով անօրինաբար տեղափոխվել է Բաքու և ձերբակալվել, չի ցանկանում Ադրբեջանի քաղաքացի մնալ:
Իր տարածքում գրանցված ահաբեկչությանը Իրանի պատասխանը խիստ կլինի: Այդ երկիրն արդեն դիմել է պատասխան քայլերի՝ ցույց տալու, որ այդ ահաբեկչությամբ իրեն չեն կարող վախեցնել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը: Նրա խոսքով, Իրանում գրանցված ահաբեկչության ժամկետը պատահական չէր, այն համընկավ պրոիրանական քաղաքականություն իրականացնող Կատարի և Սաուդյան Արաբիայի միջև կոնֆլիկտի ի […]
Ակնհայտ է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ Ադրբեջանը փորձում է հանրության ուշադրությունը շեղել Ադրբեջանում առկա տնտեսական և սոցիալական խնդիրներից, մարդու իրավունքների կոպտագույն խախտումներից և հանրային զայրույթից:
«Այն, ինչ տեղի ունեցավ Իրանում, դատապարտելի է: Փաստ է, որ տեղի ունեցածը պահանջում է տարբեր ուժերի, առաջին հերթին գերտերությունների համագործակցությունը: Կարող են լինել տարբեր տարաձայնություններ, որոնք առկա են, դրանք չեն վերանա, բայց պետք է լինի այն գիտակցումը, որ կա ընդհանուր մարտահրավեր, որը վերաբերում է բոլոր պետություններին և ժողովուրդներին»,- ասաց փոխարտգործնախարարը:
Իրանի ուժայինների կողմից ձերբակալված ահաբեկիչները, որոնք հունիսի 7-ին ահաբեկչական գործողություններ են կատարել Թեհրանում, ավելի վաղ ահաբեկչական գործունեությամբ են զբաղվել սիրիական Ռաքայում եւ իրաքյան Մոսուլում, որտեղ գործում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Աստանայում Սիրիային նվիրված հանդիպումը, որն ավելի վաղ պլանավորված էր հունիսի 12-ին, հետաձգվել է եւ հավանաբար կկայանա հունիսի 20-ին:
Իրանը պարենամթերքով բեռնված առաջին ինքնաթիռն է ուղարկել Քաթար: Այդ մասին հայտնել է Press TV հեռուստաալիքը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) հունիսի 10-ին Հայաստան կատարելիք այցի շրջանակում մտադիր են հստակեցնել իրադրությունը ղարաբաղյան հակամարտության գոտում:
Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալել են չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի երեք հետևորդների, ովքեր Թուրքիայի կողմից հետախուզման մեջ են:
Հունիսի 7-ին Թեհրանում կատարված ահաբեկչական գործողությունների զոհերի թիվը հասել է 16-ի: Այդ մասին ILNA գործակալությանը հայտնել է Իսլամական Հանրապետության դատական բժշկության կենտրոնի ղեկավար Ահմադ Շոջային:
Թերթերի և լրատվական հրատարակիչների համաշխարհային ասոցիացիան ամենամյա մամուլի ազատության մրցանակը՝ «Ազատության ոսկե գրիչը» հանձնել է թուրք լրագրող, «Ջումհուրիեթ» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին:
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հայտարարության համաձայն՝ գյուղատնտեսական նշանակության հողերը կվաճառվեն միայն Վրաստանի քաղաքացիներին:
Հունիսի 7-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել է երկրի ռազմաօդային ուժերի ուսումնական կենտրոն:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հունիսի 7-ին ընդունել է որոշում, որով թուրքական կողմն իր զինված ուժերի ներկայացուցիչներին տեղակայելու է Կատարում, ինչպես նաև վերապատրաստելու է այնտեղի ժանդարմերիայի ներկայացուցիչներին:
Թուրքական զինված ուժերը գավառում գործողություններ են իրականացնում քուրդ զինյալների հայտնաբերման ու չեզոքացման նպատակով:
ՆԳ նախարարության տվյալներով՝ ահաբեկիչների առաջին խումբը, որը բաղկացած էր երկու մարդուց, ներխուժել Է Թեհրանի հարավում գտնվող իմամ Խոմեյնիի դամբարան, ինչից հետո նրանցից մեկը ինքնապայթեցում է իրականացրել, երկրորդը ոչնչացվել է իրավապահների հետ փոխհրաձգության ընթացքում:
Պետական բոլոր ինստիտուտները, որոնց համար միջազգային ահաբեկչությունն առաջնային մարտահրավեր չի եղել, այսուհետ պետք է փոխեն իրենց աշխատանքի ռեժիմը՝ ներքին մանր խնդիրների լուծումից ուշադրությունը կենտրոնացնելով առաջին հերթին՝ այն սպառնալիքների վրա, որոնցից ապահովագրված չեն անգամ աշխարհի ամենահզոր ու պաշտպանված երկրները։
Ադրբեջանի Ղըզըլբաշ շրջանում գտնվող 14-րդ համարի բանտում արդեն մի քանի շաբաթ է ջուր չկա: