Բաժիններ՝

Անկարայում թուրքերը հետապնդում են սիրիացի փախստականներին, թիրախավորում նրանց բնակության վայրերը

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում օգոստոսի 11-ից սկսած թուրքերը հետապնդում են սիրիացի փախստականներին, թիրախավորում նրանց բնակության վայրերն ու աշխատատեղերը։ Սիրիացի փախստականների վրա հարձակման տարբեր տեսանյութեր են հայտնվել թուրքական սոցցանցային տիրույթում։

Թուրքերի խմբերի կողմից սիրիացի փախստականներին թիրախավորելու համար առիթ է հանդիսացել օգոստոսի 10-ին սիրիացի և թուրք երիտասարդների միջև տեղի ունեցած վիճաբանությունը, որի ժամանակ երկու սիրիացի փախստականներ դանակահարել են թուրք երիտասարդի, որը մահացել է։

Ոստիկանությունը միջադեպի կապակցությամբ քրեական գործ է հարուցել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս