Բաժիններ՝

Վրաստանում COVID-19-ի դեպքերի աճի պատճառով կդադարեցվի հասարակական տրանսպորտի աշխատանքը

Վրաստանում կորոնավիրուսի վարակման դեպքերի կտրուկ աճի պատճառով իշխանությունները որոշել են երեք շաբաթով խիստ սահմանափակումներ մտցնել: Շաբաթ օրվանից կդադարեցվի հասարակական տրանսպորտի աշխատանքը, կկրճատվի սրճարանների և ռեստորանների աշխատանքի ժամանակը, ինչպես նաև կարգելվեն փառատոնները: Այս մասին հայտնում է «Грузия online» տեղեկատվական պորտալը՝ հղում անելով COVID-19-ի դեմ միջգերատեսչական կոորդինացիոն խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գեորգի Գիբրաձեին:

Գիբրաձեն ասել է, որ նոր սահմանափակումներն ուժի մեջ կլինեն օգոստոսի 14-ից մինչև սեպտեմբերի 4-ը: Նոր արգելքները չեն վերաբերում միջազգային հաղորդակցությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս