Էրդողանը հարցազրույցի ժամանակ սուֆլյոր ու հուշարար է օգտագործել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական Kanal D և CNN TÜRK հեռուստաալիքների հետ համատեղ եթերի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս պարբերաբար օգտվել է սուֆլյորից ու հուշարարից, ինչը չի վրիպել ընդդիմադիրների ուշադրությունից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բանն այն է, որ Էրդողանը եթերի ընթացքում ժամանակ առ ժամանակ նայել է մի կետի ու ինչ որ բաներ կարդացել։ Նրան նաև շշուկով ինչ-որ բաներ են հուշել: Բոցաշունչ ելույթներով հայտնի Էրդողանի հետ կապված այս իրավիճակը «տարօրինակ» է բնութագրվել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցության մամուլի օրգանը համարվող «Cumhuriyet» թերթի հրապարակման մեջ:
Թեմային անդրադարձել է ԺՀԿ պատգամավոր Օնուրսալ Ադըգյուզելը: Վերջինս, սոցցանցում կատարած գրառման մեջ հիշատակելով Էրդողանի հարցազրույցի ժամանակ շշուկների, հուշարարի ու սուֆլյորի առկայությունը, ասել է, որ իշխանությունները ցանկանում են տպավորություն ստեղծել, թե իբր ամեն ինչ հաջող է ընթանում, բայց դա չի ստացվում: