Բաքուն Երևանին մեղադրել է «հայ զինծառայողներին ապօրինաբար ԼՂ տեղափոխելու համար»
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հայկական զինված ուժերի անձնակազմի անօրինական տեղակայման համար:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, Ադրբեջանի ՊՆ-ն այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել:
«Վերջին օրերին նկատվում են Հայաստանի կողմից, 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ, իր զինված ուժերի անձնակազմի վերատեղակայման դեպքեր «ադրբեջանական տարածքներում» (չակերտները՝ Խմբ.), որտեղ ժամանակավորապես տեղակայված են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը, ինչպես նաև Մուխթարքանդ, Շուշաքենդ բնակավայրերի, Քելբաջարի և Լաչինի շրջանների վարչական սահմանների արևելյան ուղղությամբ գտնվող տարածքներում հայկական նոր ռազմական դիրքերի ստեղծում»,- ասված է պաշտպանության նախարարության չորեքշաբթի տարածած հայտարարության մեջ:
«Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը, եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան, պետք է վերջ տան «ադրբեջանական տարածքներում» (չակերտները՝ Խմբ.), որտեղ իրենք ժամանակավորապես են տեղակայված, Հայաստանի Զինված Ուժերի տեղակայման դեպքերին», – ասել է Ադրբեջանի պաշտպանությունը: