Բաժիններ՝

Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի միջև շարունակվում է համատեղ վարժանքների պլանավորման վերջին համաժողովը

Բաքվում օգոստոսի 13-ին Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատների ներկայացուցիչների մասնակցությամբ շարունակվում է «Երեք եղբայր – 2021» համատեղ վարժանքների պլանավորման վերջին համաժողովը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Համաժողովի ժամանակ քննարկվում են համատեղ վարժանքների ծրագիրն ու նպատակը, առաջադրված խնդիրները, մասնակիցների թիվը և կազմակերպչական այլ հարցեր:

Նշվում է, որ «Երեք եղբայր – 2021» միջազգային վարժանքը նպատակ ունի նպաստելու խաղաղ և պատերազմական գործողությունների ժամանակ բարեկամ և գործընկեր երկրների զինծառայողների պատրաստման համար համապատասխան միջավայրի ստեղծմանը, ինչպես նաև գիտելիքների և փորձի փոխանակմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031