Բաժիններ՝

Թուրքիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է իննի

Իննը մարդ է զոհվել Թուրքիայի սեւծովյան ափի Կաստամոնու նահանգում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած հեղեղումներից: Այդ մասին օգոստոսի 12-ին հաղորդել է երկրի արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների վարչությունը (AFAD): Օգոստոսի 12-ին ավելի վաղ հաղորդվել էր հինգ զոհվածների եւ 13 տուժածների մասին:

«Ինը մարդ է զոհվել Կաստամոնուում տեղի ունեցած հեղեղումների հետեւանքով, մեկն անհայտ կորել է Բարթինում»,-հաղորդել է գերատեսչությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ տարերային աղետի շրջանում որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են, տարհանվել է ավելի քան 600 մարդ: Շուրջ 300 բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության:

Կամուրջների քանդվելու եւ ճանապարհային պաստառների վնասվելու պատճառով արգելափակվել է երթեւեկությունը տարերային աղետի շրջանի մի շարք ավտոճանապարհներին, այդ թվում՝ Բարթին-Ղարաբյուք ճանապարհին: Կաստամոնուի նահանգի Բոզքուրթ քաղաքում հեղեղումների պատճառով կործանվել են մի քանի բազմահարկ շենքեր, փլվածքների վրա աշխատում են փրկարարները, հաղորդել էՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031