Բաժիններ՝

Թուրքիայում հետաքննություն է սկսվել «Ekşi Sözlük» կայքում մի հոդվածի առթիվ

Թուրքիայում հետաքննություն է սկսվել «Ekşi Sözlük» օնլայն բառարանի նկատմամբ՝ «Էլ ինչ է պետք, որպեսզի ազգը ոտքի կանգնի» խորագրով հոդվածի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազության կողմից կատարված հայտարարության համաձայն՝ որոշ լրատվամիջոցներ նույն կայքում բացել են «Turkish State of Israel» (Իսրայելի թուրքական նահանգ) խորագրով մեկ այլ հոդված, որում նշվում է, թե Թուրքիան պետք է Իսրայելի մի նահանգը լինի։

Իսկ «Ekşi Sözlük» կայքի հիմնադիրները «Twitter»-ում կատարած հրապարակման մեջ հայտնել են, որ տվյալ հոդվածը ստեղծվել է ոչ թե կայքի խմբագիրների, այլ «Reddit» անունով կայքի կողմից, սակայն ստացված բողոքներից հետո նշված հոդվածները հեռացվել են կայքից։

Նշենք, որ «Ekşi Sözlük» կայքը օնլայն բառարանային հարթակ է, որտեղ անանուն հեղինակները կարող են հոդվածներ ավելացնել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031