 
                        Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով չորս մարդ է զոհվել
 
                                    Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով զոհվել է չորս անձ, ևս մեկ անձ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Սև ծովի ափամերձ Կաստամոնու նահանգում ջրհեղեղի հեևանքով զոհվել է չորս անձ, ևս մեկ անձ էլ Բարթինի նահանգից համարվում է անհետ կորած»,-նշված է հայտարարության մեջ։
Թուրքիայում Սև ծովի ափամբերձ հատվածում գտնվող Սինոփ, Սամսուն, Բարթին, Կաստամոնու և Քարաբյուք նահանգներում օգոստոսի 10-ի երեկոյան սկսված առաջ տեղումների հետևանքով ջրգեղեղ էր սկսվել։
Ջրհեղեղի պատճառով էվակուացվել է Սինոփի հիվանդանոցներից մեկը։
Քարաբյուք նահանգում ջրհեղեղը կամուրջ է փլուզել, որի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Հորդառատ անձրևի հետևանքով վնասվել է նաև Բարթին-Քարաբյուք նահանգներն իրար կապող ավտոճանապարհը։a
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        