Բաժիններ՝

Վրաստանում համաճարակաբանական իրադրությունը շարունակվում է մնալ բարդ

Վրաստանում վերջին օրվա ընթացքում արվել է կորոնավիրուսի 50 հազար 937 թեստ. 30.325-ը՝ հակամարմինների, 20.612-ը՝ ՊՇՌ-թեստ եւ հայտնաբերվել է վարակման 5359 նոր դեպք: Այդ մասին հաղորդել է Stopcov.ge. կառավարական կայքը:

Համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 471.685 դեպք: Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում է 50.192-ի, նրանցից 6635-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 1327-ի վիճակը ծանր է, նրանցից 326 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին:

3409 մարդ գտնվում է քովիդ-հյուրանոցներում, 40.148 մարդ բուժընթաց է անցնում տանը: Վրաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանված կանոնները չպահպանելու համար վերջին երեք օրվա ընթացքում տուգանվել է 23 օբյեկտ, հաղորդել է Վրաստանի աշխատանքի տեսչությունը: 23 տուգանվածներից 11-ը իրավական անձինք են, 12-ը՝ ֆիզիկական:

Հայտնաբերված կրկնակի խախտումների պատճառով աշխատանքի տեսչությունը փակել է մի քանի օբյեկտ: Համավարակի պայմաններում սահմանված ռեգուլյացիաների խախտումների համար ֆիզիկական անձինք տուգանվում են 2000 լարի (648 դոլար), իսկ իրավական անձինք՝ տասը հազար լարի (3250 դոլար):

Այն դեպքում, եթե օբյեկտում արգելված գործունեությունը տեղի է ունենում խիստ անհամապատասխանության ֆոնին, տեսուչները որոշում են ընդունում դրա փակման վերաբերյալ: Աշխատանքի տեսչության ներկայացուցիչները ստուգումներ են սկսել ամբողջ Վրաստանում: Համաճարակաբանական իրադրության կտրուկ վատթարացման կապակցությամբ օգոստոսի 10-ից խստացվել է վերահսկությունը հարսանիքների, հոգեհացերի, հոբելյանների եւ նման սոցիալական միջոցառումների, ինչպես նաեւ գիշերային ակումբների ու ռեստորանների գիշերային աշխատանքի արգելքը կատարելու համար, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս