Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում ավելացել է 5352-ով
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 5352-ով: Մահացել է 48 մարդ։
Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 461 հազար 198 դեպք:
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում քովիդ- կլինիկաներից դուրս է գրվել 2635 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել է 409 հազար 110 հիվանդ, մահացել է 6230-ը:
Մեկ օրում արվել է 50 հազար 430 թեստ, այդ թվում 30 հազար 564-ը՝ հակագենի եւ 19 հազար 886-ը՝ ՊՇՌ-թեստ:
Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում է 10,61 տոկոս, վերջին 14 օրում՝ 9,33 տոկոս, վերջին յոթ օրում՝ 10,27 տոկոս:
Պատվաստումներ է ստացել 688 հազար 940 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 23 հազար 935 հոգի:
Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում է 53 քաղաքացի, ստացիոնարներում՝ 6578, քովիդ-հյուրանոցներում՝ 3238 մարդ:
Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել էSputnik-ը։