Օգոստոսի 2-ին Թուրքիայի մի շարք քաղաքներում էլեկտրաէներգիայի չնախատեսված համատարած անջատումներ են գրանցվել։ Մասնավորապես Ստամբուլ, Իզմիր, Անկարա, Գազիանթեփ, Քոնյա, Բուրսա, Ադանա, Մերսին, Քրքլարելի, Հաթայ, Ուշաք, Մանիսա և էլի մի շարք քաղաքներ մնացել են առանց էլեկտրական էներգիայի։
Թուրքիան Եվրամիությունից օգնություն է խնդրել իր տարածքում անտառային սաստիկ հրդեհների մարման գործում: Օգոստոսի 2-ին այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովը (ԵՀ)։
Բաքվի Յասմալսկի շրջանային դատարանում ավարտվել են Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի և Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի դեմ դատական լսումները: Բաքուն հայ գերիներին մեղադրում է իբրև թե Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի գերիներին խոշտանգելու մեջ:
Թուրքիայում օրեր շարունակ չդադարող անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի: Թուրքական աղբյուրների համաձայն՝ Անթալիա նահանգի Մանավգաթ շրջանի տներից մեկում ամուսինների մարմիններ են հայտնաբերվել:
Իրանի հեռացող նախագահ Հասան Ռոհանին ներողություն է խնդրել երկրի ժողովրդից՝ իր կառավարման տարիներին կառավարության սխալ գործողությունների համար:
Բաքվում Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոքի նոտա տրվել ՝ կապված Ռուսաստանի լիբերալ -դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու՝ Ադրբեջանի մասին հնչեցրած հայտարարությունների հետ:
Այսօր Թուրքիայի հարավ-արեւմտյան ափին 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
«Gallup» Միջազգային հետազոտական կենտրոնը հրապարակել է աշխարհի բնակչության հուզական վիճակների վերաբերյալ իր ամենամյա զեկուցը։ Ըստ այդմ՝ Թուրքիան բացասական հույզերի հաճախականության առումով առաջատար հնգյակում է հայտնվել։
Կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի երրորդ խմբաքանակն Իրան է ժամանել հուլիսի 30-ի գիշերը:
«ՀՀ-ում կարևոր պաշտոններում նոր մարդիկ են նշանակվել, նրանք պետք է հարմարվեն աշխատանքին, ինչպես նաև բոլոր խաղացողները պետք է վերջնականապես դիրքավորվեն անընդհատ փոփոխվող իրավիճակում»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին և այն լուծելու ուղղությամբ արվող առաջարկներին։
Ադրբեջանական բանակի զինծառայող է մահացել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հղումով:
Վրաստանում հուլիսի 28-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3196 նոր դեպք:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ քննարկելով անտառային հրդեհների հետևանքով այդ երկրում ստեղծված արտակարգ դրությունը:
Թուրքիայի Անթալիա նահանգի Մանավգաթ շրջանում անտառային հրդեհների հետևանքով երկու հրշեջ մահացելէ, ևս երկուսը՝ վիրավորվել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում անտառային հրդեհներից տուժած շրջաններն աղետի գոտի է հայտարարել:
Իրանի միջուկային ծրագիրը արդյունավետ կերպով առաջ է գնում և ոչ հեռու ապագայում այն դառնալու է փաստ: Միակ տարբերակն այն խաթարելու համար մնում է մեծ պատերազմը:
Թուրքիայի Քոնյա նահանգում հարձակման հետևանքով զոհվել է քուրդ Դեդեօղլու ընտանիքի 7 անդամ, հայտնում է Ahval-ը և հավելում, որ անհայտ անձինք հրդեհել են քուրդ ընտանիքի տունը։
Սա գալիս է հաստատելու, որ եռակողմ հայտարարության կետերի հաջորդականությունը, բնավ, պատահականություն չէ, հստակ գծված քայլերի ծրագիր է: Եվ, որ ցանկացած պատեհ առիթի դեպքում Բաքուն կարող է Արցախի Հանրապետության քաղաքացիներին, որոնք վերջին պատերազմի հետևանքով լքել են իրենց բնակության վայրերը, հռչակի ներքին տեղահանված և ՄԱԿ-ի հովանու ներքո վերադարձ առաջարկի, երկրորդ՝ ադրբեջանցիների համար, որոնք նախքան առաջին պատերազմը ապրել են Արցախի տարածքում, նույն անվան տակ պահանջի վերադարձ ապահովել:
Ընդհանուր առմամբ, եթե նայենք Իրանի հռետորաբանությանը նաև արցախյան հակամարտության շրջանում, ապա մշտապես տարածքային ամբողջականության պահպանման, հարցերը խաղաղ լուծելու վերաբերյալ են: Իրանը որևէ կողմի չի դատապարտում, սակայն դատապարտում է հենց ռազմական գործողությունները, ինչը ներկա փուլում նաև հայկական կողմի տեսակետներից է:
Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլիին:
Ռուսաստանը և Թուրքիան բանակցություններ են վարում գազի տարանցման մասին երկարաժամկետ համաձայնագիր կնքելու հարցի շուրջ: Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակին:
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի նախագահ Փիթըր Մաուրերի հետ, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաեդ Խաթիբզադեն պատրաստակամություն է հայտնել օգնություն տրամադրելու Թուրքիայի կառավարությանը և ժողովրդին երկրի հարավային շրջաններում վերջին օրերին տեղի ունեցող անտառային հրդեհների հետ կապված:
Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումների, միջադեպերի, սահմանախախտումների ֆոնին հայտարարություն տարածեց ԵԱՀԿ Մինսկի խումբը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևը (Ռուսաստան), ով հանդիսանում է ռուս նոր համանախագահը Իգոր Պոպովի փոխարեն, Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) հայտարարությամբ արձանագրել են, որ մտահոգությամբ հետևում են հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի ունեցած վերջին միջադեպերին, մարդկային զոհերի մասին հաղորդումներին:
Այդպիսով, ներկա պահին Ռուսաստան լոլիկ կարող է ներկրել 187 ադրբեջանական արտադրող ընկերություն:
Թբիլիսիում մահացած են գտել ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հուսեյն Բակիխանովին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թվիթերյան իր էջում ցավակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայում բռնկված աննախադեպ անտառային հրդեհների կապակցությամբ:
Քիչ առաջ Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարիա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով զեկուցող Զելյանա Զիվկոն համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային բախումների վերաբերյալ:
Իրաքի հյուսիսում Քուրդիստանի ինքնավարության կառավարության ղեկավար Նեչիրվան Բարզանին Էրբիլում ընդունել է Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (մեջլիս) նախագահ Մուսթաֆա Շենթոփն այցելել է Ադրբեջանի օկուպացրած հայկական Շուշի բերդաքաղաք: