Վրաստանում ենթամաշկային չիպերը կարելի կլինի ներընտելացնել արդեն 2022 թվականի մարտից
BioHax International շվեդական ընկերության ենթամաշկային չիպերը, որոնք պլանավորում է Վրաստան ներմուծել iPlus ընկերությունը, օգտատերերի համար հասանելի կդառնան արդեն 2022 թվականի մարտից: Այդ մասին ասվում է Facebook-ում ընկերության էջում զետեղված հաղորդագրության մեջ:
Նախօրյակին iPlus էլեկտրոնային տեխնիկայի խանութների ցանցի գլխավոր տնօրեն Կախի Սեպիաշվիլին Sputnik Վրաստանին հայտնել է, որ չիպերը կարող են Վրաստան ներմուծվել արդեն հաջորդ տարվա հունվարին:
Չիպը ծրագրավորված է RFID հասարակ ծրագրի օգնությամբ, սակայն ունի հսկայական հնարավորություններ, այդ թվում՝ կարող է ներառել անձնագրային տվյալները եւ բանկային քարտի տվյալները: Ինչպես հաղորդել է Սեպիաշվիլին, Վրաստանում չիպերն ունենալու են սահմանափակ հնարավորություններ, ի տարբերություն միկրոսխեմաների, որոնք ընկերության կողմից արտադրվում են եվրոպական շուկայի համար:
Չիպերը, որոնք արտադրվում են BioHax International ընկերության կողմից, ներարկվում են ձեռքի բութ մատի մաշկի տակ:
Այդ տեխնոլոգիայի շնորհիվ այլեւս պետք չեն գա ավտոմեքենայի, տան կամ կայանատեղիի բանալիները: Հատուկ պաշտպանիչ սարքի տեղադրումից եւ չիպի ներընտելացումից հետո դռները կարելի կլինի բացել սոսկ ձեռքը սարքին մոտեցնելով:
iPlus-ի տվյալներով, Շվեդիայում նման տեխնոլոգիայից օգտվում է արդեն ավելի քան 30 հազար մարդ, հաղորդել է Sputnik-ը: