Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, երեկ նշանակեց հանրապետության առաջին փոխնախագահ։
Ադրբեջանի քաղաքականությունը, տնտեսությունը մի ընտանիքի վերահսկողության տակ է: Եթե նախկինում Ադրբեջանում ամաչում էին խոստովանել, որ ընտանեկան իշխանություն է, ապա այժմ այլեւս չեն ամաչում:
Դատարանը որոշում է կայացրել հանցագործներին դատապարտել ընդհանուր առմամբ 3342 տարվա ազատազրկման, գրում է թուրքական Milliyet պարբերականը։
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Թուրքիա աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին Չավուշօղլուն գրել է Twitter-ի իր էջում։
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական RIA Novosti գործակալությանը, որտեղ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Ադրբեջանի կողմից Թուրքիայի և Իսրայելի հետ ռազմական համագործակցության ավելացմանը։
«Այդ զենքի գործառույթը և պարամետրերը թույլ են տալիս անուղղելի վնաս հասցնել երկրի ենթակառուցվածքներին, ում դեմ այն կարող է կիրառվել: Համապատասխանաբար, «Իսկանդեր»-ների կիրառման որոշումը սերտորեն կապված կլինի իրավիճակի զարգացումից: Ամեն դեպքում, մենք այն դիտարկում ենք որպես զենք՝ երաշխավորված հարվածի համար, եթե նման անհրաժեշտություն լինի»:
«Յուրաքանչյուր ընտրություն և յուրաքանչյուր հանրաքվե, որ անցկացվում է Արցախում, դա մանիֆեստ է։ Կարելի է չճանաչել հանրաքվեի արդյունքները, բայց անհնար է չճանաչել այն մարդկանց, ովքեր եկել են ընտրատեղամասեր: Արցախի իմիջը հաստատապես ամրապնդվում է: Հանրապետություն են եկել ավելի քան 100 դիտորդներ՝ 30 երկրներից:»:
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովն աշխատանքային այցով ուղևորվել է Թուրքիա, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Իրանի ագրեսիվ քաղաքականության շարունակությունը անընդունելի է և հետևանքներ կունենա, հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Չնայած իսլամական երկրների միջև տարբերություններին, պաղեստինյան խնդիրը կարող է և պետք է դառնա միասնության առանցք բոլոր իսլամական երկիրների համար, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
Թուրքիայի դատական համակարգում կարգավորող մարմինը աշխատանքից հեռացրել է ևս 227 դատավորի և դատախազի, որոնք կասկածվում են իսլամիստ թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ, հայտնում է Anadolu գործակալությունը։
Ադրբեջանի նոր Սահմանադրության համաձայն՝ առաջին փոխնախագահը ստանձնում է պետության ղեկավարի պարտականությունները, եթե վերջինս դրանք ի վիճակի չէ կատարել։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Իրանին վերանայել տարածաշրջանային քաղաքականությունը: Այս մասին տեղեկացնում է թուրքական Diken լրատվամիջոցը:
Իրաքի նավթի նախարար Ջաբար ալ-Լաիբին ու Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն ստորագրել են իրաքյան հանքավայրերից նավթի արտահանման համար գազատարի շինարարության հնարավորությունների ուսումնասիրման փոխըմբռնման մասին հուշագիր, գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի նավթի նախարարությանը։
Իրանի իշխանությունները հարևան Իրաքին մեղադրել են ավազամրրիկի հետևանքների մեջ, որը երկրի հարավային նահանգում հանգեցրել է ջրի և էլեկտրականության լայնամասշտաբ անջատումների, ինչն իր հերթին դարձել է բողոքի պատճառ իրանական բնակչության շրջանում, գրում է Associated Press-ը։
Ռուսաստանը չի քննարկում Ադրբեջանով Իրան գազի սվոփային մատակարարումները, լրագրողներին տեղեկացրել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։
«Հյուսիս-Հարավ»-ի ՌԴ-Վրաստան-Հայաստան-Իրան էներգամիջանցքի տեխնիկատնտեսական հիմնավորումը պատրաստ կլինի 2017թ. երկրորդ կեսին, լրագրողներին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Պաշտոնական Թեհրանը դեսպան Ռըզա Հաքան Թեքինին իր խիստ դիտողություններն է արել` կապված Բահրեյնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Մյունխենում արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունների հետ:
Ստամբուլի սրճարաններից մեկում հրաձգության հետևանքով տուժել է 5 մարդ, հայտնում է Mirror պարբերականը։
RIA Novosti-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին, անդրադարձել է ադրբեջանցի փախստականներին վերաբերող հարցին։
Դեռևս չկա ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման մասին կոնկրետ պայմանավորվածություն, RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փետրվարի 20-ին մեկնարկել է Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ հանրաքվեն: Առավոտյան ժամը 8:00-ին, բացվել են 11 ընտրատարածքների 280 ընտրատեղամասեր, որից մեկը Երևանում՝ ՀՀ-ում գտնվող ԼՂՀ ներկայացուցչությունում, 1-ը՝ «Շուշի» քրեակատարողական հիմնարկում՝ կալանավորների համար:
Թուրքիայի ոստիկանությունը հյուսիսարևելյան Արդվին նահանգի սահմանային անցակետում այսօր յուրահատուկ դեպք է տեղի ունեցել, հայտնում է Hurriyet Daily News-ը:
Նրանում, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր հանդիսանալով համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, ոչ մի հակասություն չկա, RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Հայաստանին, անկասկած, դուր չի գալիս, որ Ադբեջանը սպառազինություն է գնում Ռուսաստանից, RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
4 ռուս զինծառայող է սպանվել և 2-ը վիրավորվել է Սիրիայում ավտոմեքենայի պայթեցման հետևանքով, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Կարսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նուրու Գուլիևը տեղեկացրել է, որ այսօր Թուրքիայի Իգդիր նահանգում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով մահացել է 8 մարդ, որից 5-ը Ադրբեջանի քաղաքացի է։
Հրդեհ Է բռնկել Թբիլիսիի սակրեբուլոյի (քաղաքային խորհրդի) շենքի տանիքում: Այս մասի «Sputnik Վրաստան»-ին հայտնել են հանրապետության ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կարգավորման հարցերով զբաղվող «112» գործակալությունում:
Սաուդյան Արաբիայի և Իսրայելի մերձեցումը չի դիտվում որպես պատահականություն: Այս մասին իրանական IRNA գործակալությանը ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Կասեմին՝ մեկնաբանելով սաուդացի և իսրայելցի պաշտոնյաների վերջին հայտարարությունները, որոնք հնչել են Մյունխենի անվտանգության համաժողովում:
Ռուսաստանն ու Թուրքիան բանակցություններ են վարում նորագույն զենիթային С-400 «Տրիումֆ» համակարգերի վաճառքի մասին, ներկայումս լուծվում է ֆինանսավորման հարցը, այսօր հայտարարել է «Ռոստեխի» ղեկավար Սերգեյ Չեմեզովը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։