Բաժիններ՝

«ԵՄ-ի որոշումները չկատարողները մի օր նստելու են մեղադրյալի աթոռին»․ Դեմիրթաշը՝ Էրդողանին

Անազատության մեջ գտնվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺՀԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանն առ այն, որ Անկարան չի ճանաչում ԵՄ որոշումները գործարար, իրավապաշտպան Օսման Քավալայի և Դեմիրթաշի ազատ արձակման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Քանի դեռ Թուրքիայում չի ստեղծվել անկախ արդարադատություն, եվրադատարանի և Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի վճիռները հեշտությամբ կյանքի չեն կոչվի։ Սակայն մի օր միանշանակ իրականացվելու են և երբ գա օրը, այդ որոշումները չկատարողները նստելու են մեղադրյալի աթոռին», – ասել է Դեմիրթաշը լրագրող Դենիզ Գեզի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդի նախարարների կոմիտեն որոշել է Թուրքիայի դեմ «խախտման ընթացակարգ» սկսել Օսման Քավալային և Սելահաթթին Դեմիրթաշին ազատ արձակելու վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճիռները չկատարելու համար։ Թուրքիայի ԱԳՆ-ն «դատական համակարգին միջամտություն» է որակել այդ որոշումը, իսկ նախագահ Էրդողանը հայտարարել է, որ ԵՄ որոշումներն իրենց համար առ ոչնիչ են և վեր չեն Թուրքիայի դատական ​​իշխանության որոշումներից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս