Վրաստանում պահպանվում է մահացության բարձր մակարդակը. COVID-վիճակագրություն
Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 3562 նոր դեպք, մահացել է 63 հիվանդ: Այդ մասին հաղորդվում է Stopcov.ge. կառավարական կայքում: Ընդամենը համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է կորոնավիրուսով ախտահարման 879 հազար 368 դեպք, 12 հազար 582 մարդ դարձել է COVID-19-ի զոհ: Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ապաքինվել է 4145 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել է հաղթահարել է 822 հազար 108 հիվանդ:
Թբիլիսիում վերջին օրվա ընթացքում գրանցվել է ախտահարման 1566 նոր դեպք: Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում է 44 հազար 652-ի, նրանցից 6286-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 1559-ի վիճակը ծանր է, նրանցից 340 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին: 1178 մարդ գտնվում է քովիդ-հյուրանոցներում, 37 հազար 188 մարդ բուժընթաց է անցնում տանը:
Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում է 40 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ է 39 հազար 260 հոգի: Վրաստանում վերջին օրվա ընթացքում արվել է կորոնավիրուսի 54 հազար 470 թեստ. 31 հազար 693-ը՝ հակագենի, 18 հազար 777-ը՝ ՊՇՌ-թեստ: Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), դեկտեմբերի 9-ի տվյալներով, կազմում է 7,06 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 8,22 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 7,91 տոկոս: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը: