Բաժիններ՝

Թուրքիայում շարունակվում են լազերային զենքով աշխարհում առաջին անօդաչու թռչող սարքի փորձարկման աշխատանքները

Թուրքիայում շարունակվում են լազերային զենքով աշխարհում առաջին «Eren» անօդաչու թռչող սարքի փորձարկման աշխատանքները: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Eren» լազերային անօդաչու թռչող սարքը հաջողությամբ կրակել է 500, 300 և 100 մետր հեռավորությունների վրա։

Այս անօդաչուն նախատեսված է լազերային զենքի օգնությամբ պայթուցիկ սարքեր ոչնչացնելու համար՝ առանց սակրավորներ ներգրավելու:

Փորձարկման փուլի ավարտից հետո անօդաչու թռչող սարքը կհամալրի Թուրքիայի զինուժը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս