Մեր՝ կովկասյան տարածաշրջանում, հիմնական սպառնալիքը կոնֆլիկտայնության բարձր մակարդակն է: Այս մասին «ՀԱՊԿ-ի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն կարծում է, որ դեկտեմբերին ՕՊԷՔ+-ի նիստի մասնակիցները որոշում կընդունեն նավթի հանույթի հետագա նվազեցման մասին:
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Արցախի հարցին՝ կրկին վերհաստատեց իր հայտարարությունը, թե Արցախի հարցի լուծման տարբերակը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների՝ արցախցիների, հայաստանցիների և ադրբեջանցիների համար.
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ուղերձ է հղել Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորին, որը նվիրված է համագործակցությանը տարածաշրջանային անվտանգության ոլորտում:
Լույս նոյեմբերի 4-ի գիշերը հինգ մարդ է զոհվել Իրաքի Քերբալա քաղաքում ցույցերը ցրելու եւ Իրանի հյուպատոսության շենքի վրա բողոքի ակցիայի մասնակիցների հարձակվելու փորձի ընթացքում:
Իրանը 30 նոր ցենտրիֆուգ է գործարկել ուրանի հարստացման համար եւ իր ձեռնարկություններում զգալիորեն ավելացրել է ցածրհարստացված ուրանի արտադրությունը:
Թուրքիային հակաօդային պաշտպանության C-400 ռուսական համակարգերի մատակարարման երկրորդ փուլը նախատեսում է դրանց համատեղ արտադրությունը, ինչը կարող է իրականացվել 2020 թվականի վերջին:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի պատմական քվեարկությունը նոր թափ է հաղորդել Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին խոսակցություններին:
Թուրքիայում վերջին 15 տարում բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների մեջ գործազուրկների թիվն ավելացել է ավելի քան 10 անգամ: Այս մասին ասված է Թուրքիայի գլխավոր ընդդիմադրիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) պատրաստած «Զեկույց երիտասարդության մասին. գործազուրկ, անհույս, անապագա» վերնագրով զեկույցից:
Ահաբեկիչները երկու հրթիռ են բաց թողել Հալեպի Ալ-Նիլ թաղամասի ուղղությամբ՝ վիրավորելով մեկ քաղաքացիական անձի:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 1-3-ը Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում նոյեմբերի 1-ին Թեհրանում մասնակցել է Իրանական էլեկտրաէներգիայի 19-րդ միջազգային ցուցահանդեսին, որին մասնակցել են շուրջ 13 երկրների ընկերություններ:
Թուրքական մամուլում շարունակվում է ակտիվություն պահպանել նոյեմբերի 30-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման թեման: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալից հայտարարությունից հետո ԵՄ-ն 663 մլն եվրոյի ֆինանսական օգնություն է ուղարկել Թուրքիային սիրիացի փախստականների համար: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Սիրիայի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է պետության առջև ծառացած մարտահրավերներից:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք պատասխան քայլեր են անելու ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման դեմ: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ամերիկյան բանակի զինծառայողները Սիրիայի հյուսիս – արեւելքում վերսկսել են նավթի հանքավայրերի շրջանի պարեկումը:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 1-ին Ստամբուլում ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշին:
Ռուս եւ թուրք զինվորականներն սկսկել են սիրիա-թուրքական սահմանի շրջանի պարեկությունը:
Ռուսաստանը վաղաժամկետ ավարտել է C-400-ի բոլոր բաղադրամասերի մատակարարումը Թուրքիային:
Սիրիայում քրդական հարցը չպետք Է սաստկացնի լարվածությունը տարածաշրջանում:
Թուրքիայի ազգային պաշտպանությման նախարար Հուլուսի Աքարը հոկտեմբերի 31-ին հայտարարել է, որ C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի շահագործման հետ կապված աշխատանքները կշարունակվեն մինչեւ 2020 թվականի գարուն։
Թբիլիսիի քաղաքապետարանը 2,8 միլիոն լարի (շուրջ 943 հազար դոլար) կծախսի ամանորյա դեկորացիաների եւ լուսավորության համար:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ստամբուլում անցկացվող «Միջնորդական 6-րդ համաժողովի» բացման արարողության ժամանակ անդրադարձել է արցախյան հակամարտությանը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Նա վստահեցնում է՝ ԱՄՆ-ի այս քայլերից հետո Թուրքիան ավելի ագրեսիվ քաղաքականություն կվարի, որոնք, սակայն, որևէ հետևանք չեն ունենա, իսկ եթե այս գործընթացը գործադիր-իրավական լուրջ հետևանքներ ունենա Թուրքիայի համար, ապա այլ քաղաքականություն կվարի:
«Սա շատ կարևոր հարց է. ես կարծում եմ՝ դեռ պետք է սպասենք, թե թուրքական և ամերիկյան կողմն անդրկուլիսային բանակցություններում ինչ արդյունքի կգան: Նոյեմբերի 13-ին սպասվում է Էրդողանի այցն ԱՄՆ, որտեղ նա պետք է հանդիպի նախագահ Թրամփի հետ, ասվեց, որ գուցե այդ այցը չեղարկվի»:
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը ձեւավորել է միջուկային գործարքի իրագործման հատուկ կոմիտե, որը ներկայում աշխատում է համաձայնագրի շրջանակում Թեհրանի կողմից պարտավորությունների կրճատման չորրորդ փուլի վրա:
Թուրքիայի ընդդիմադիր ազգայնական «İyi» (Լավ) կուսակցության խոսնակ Յավուզ Աղըրալիօղլուն արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Իրաքում շարունակվող անկարգությունների հետեւանքով վերջին մեկ շաբաթվա ընթացքում զոհվել է 100 մարդ, տուժել է 5,5 հազար հոգի:
Իրազեկիչը, որն ամերիկացիներին օգնել է գտնել ԻՊ-ի պարագլուխ Բաքր ալ Բաղդադիի հետքը, փոխհատուցում կստանա մինչեւ 25 մլն դոլարի չափով: Այդ մասին գրել է The Washington Post թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 30-ին հայտարարել է, որ իր երկիրը կարող է ինքնուրույն գործողություն սկսել Սիրիայում, եթե քրդական զինված կազմավորումները 30 կիլոմետրով հետ չքաշվեն սիրիա-թուրքական սահմանից: