Տաք նոյեմբեր. Վրաստանում եղանակը կտաքանա մինչեւ 24 աստիճան
Վրաստանի օդերեւութաբանները նոյեմբերի 21-ին երկրում գրանցել են ամպամած եղանակ, օդի ջերմաստիճանն առանձին շրջաններում տաքացել է մինչեւ 24 աստիճան: Այդ մասին հաղորդել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:
Թբիլիսիում նոյեմբերի 21-ին օդի ջերմաստիճանը հասել է 19, Բաթումում՝ 24, իսկ Փոթիում եւ Զուգդիդում՝ 23 աստիճան տաքության: Sputnik-ի փոխանցմամբ, Քութայիսում օդերեւութաբանները գրանցել են 22 աստիճան տաքություն, Գորիում՝ 20, իսկ Ռուսթավում, Թելավում եւ Լագոդեհում՝ 19 աստիճան տաքություն: Բորժոմում ջերմաստիճանը հասել է 18-ի: Ախալցխայում, Սինգահում եւ Ցագերում օդի ջերմաստիճանը տաքացել է մինչեւ 17 աստիճան: Բարձրլեռնային Մեստիայում նույնպես տաք է՝ 15 աստիճան, իսկ առողջարանային Բախմարոյում 12 աստիճան տաքություն է: