Պեսկովը մեկնաբանել է Էրդողանի մեղադրանքները Ռուսաստանի հասցեին

Կրեմլը հասկանում և հարգում է Թուրքիայի վճռականությունը՝ ապահովելու սեփական անվտանգությունը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Սիրիայում քրդերի դեմ Անկարայի հատուկ գործողությունը: Այս մասին տեղեկանում է Московский Комсомолец պարբերականից:

«Դա նրա օրինական իրավունքն է»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Կրեմլի խոսնակը նաև բոլոր կողմերին կոչ է արել զերծ մնալ քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը։ Նրա խոսքով՝ դա կարող է ավելի բարդացնել անվտանգության հետ կապված իրավիճակը։

Միևնույն ժամանակ Կրեմլը չի համաձայնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն խոսքերի հետ, թե Ռուսաստանը չի կատարել Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարելու իր պարտավորությունները։

«Ռուսաստանի և Թուրքիայի մոտեցումներում կան որոշակի նրբերանգներ՝ Սիրիայում իրադրության առնչությամբ և այն հարցի շուրջ, թե ում պարտավորությունները չեն կատարվել», – ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ այս տարաձայնությունները բազմիցս քննարկվել են երկու նախագահների կողմից։

«Մոսկվան գնահատում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարեկամական բնույթը թույլ է տալիս բաց քննարկել այդ տարաձայնությունները», – հավելել է Պեսկովը։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայում օդային գործողությունը, ըստ ամենայնի, բավարար չէ, և թուրքական բանակը կարող է սկսել ցամաքային մարտական գործողություններ։

Թուրքիայի ղեկավարը նաև խոսել էր Ռուսաստանի անպատասխանատու վերաբերմունքի մասին՝ կապված սիրիական ճգնաժամի կարգավորման իր պարտավորությունների կատարման հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930