
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 50-ի

Թուրքիայի արևմուտքում՝ Ստամբուլից 210 կմ հեռավորության վրա գտնվող Դյուզջե քաղաքի մոտ տեղի ունեցած 6.0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով տուժածների թիվն աճել է:
Այս մասին հայտնում է թուրքական NTV-ն:
Երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 50-ի: Ավելի վաղ հաղորդվում էր 35 տուժածի մասին:
Քաղաքի երեք շրջաններում դադարեցվել է դպրոցների աշխատանքը:
Հաղորդվում է, որ երկրաշարժի գոտում հոսանքազրկումներ են եղել, որոշ բնակիչներ դուրս են թռել պատշգամբներից:
Առաջին երկրաշարժից մոտ 20 րոպե անց ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ 4.7 մագնիտուդ հզորությամբ: