Իրանի կառավարությունը հաղթանակ է տարել անկարգությունների նկատմամբ, որոնք երկրում տեղի են ունեցել վառելիքի գների բարձրացման վերաբերյալ նախարարների կաբինետի որոշումից հետո:
Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ֆորդոյում ուրանի հարստացման իրանական օբյեկտի դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ: Այդ մասին ասված է Ֆրանսիայի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։
Թուրքիան ներկայում չի քննարկում C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ Ռուսաստանի հետ նոր համաձայնագրի կնքման հարցը:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Սիրիայում գրոհել է տասնյակ թիրախների վրա:
ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Ջեքի Սփիերը, Ֆրենք Փալոնը և Ադամ Շիֆը նոյեմբերի 18-ին նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, որում կրկին մտահոգություն են հայտնել Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության անհամաչափության կապակցությամբ:
Իրանի իշխանությունները վերջին օրերի իրադարձությունների ընթացքում ստիպել են ընկրկել թշնամիներին, որոնք սպառնում էին երկրի անվտանգությանը: Այս հայտարարությամբ հանդես է եկել Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
«Իրանում սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրների կուտակումը հանգեցրեց բենզինի թանկացման դեմ դժգոհության պոռթկման»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց իրանցի վերլուծաբան Ալի Սալամին՝ անդրադառնալով Իրանում ստեղծված իրավիճակին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Թուրքիան որոշել է Եվրոպա, Ռուսաստան, Ադրբեջան արտաքսել իր բանտերում պահվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման այն անդամներին, որոնք այդ ուղղություններից են ներթափանցել Սիրիա, իսկ հետո հայտնվել թուրքական գերության մեջ: Ադրբեջանի պարագան այս դեպքում, իհարկե, հատկանշական է: Անկարան, անշուշտ, զինյալներին իրենց երկրներ արտաքսելու որոշումը դիտարկում է քաղաքական գործիքի համատեքստում՝ թե՛ Եվրոպայի, թե՛ Ռուսաստանի, թե՛ որեւէ այլ երկրի հետ հարաբերության համատեքստում: Դա թուրքական ոճն է, կամ գուցե էրդողանյան ոճը, կամ դրանք նույն բանն են:
Չգիտես, թե որտեղից սկսել մեկնաբանել այն ծիծաղելի մամուլի ասուլիսը, որը կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև 2019 թ․ նոյեմբերի 13-ին Սպիտակ տանը։ Ցավոք, չգիտենք, թե ինչ են քննարկել երկու նախագահները փակ դռների հետևում ավելի վաղ կայացած հանդիպման ժամանակ։
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ուղենիշային հայտարարություն է արել Իրան-Հայաստան հարաբերությունների ուղղությամբ ամերիկյան ընկալումների մասին։ Ասելով, որ Վաշինգտոնում հստակ հասկանում են Իրանի նշանակությունը Հայաստանի համար, նա հստակացրել է, որ ԱՄՆ-ը խնդիր չի տեսնում Իրանի հետ Հայաստանի և հայաստանյան բիզնես շրջանակների օրինական համագործակցության առումով։ Դեսպան Թրեյսին պարզաբանել է, որ ԱՄՆ մտահոգությունները կապված են ոչ թե Իրանի հետ օրինական առևտրին, այլ այն հարցերին, որոնք վերաբերում են Իրանի կողմից ահաբեկչական միավորումներին պետական մակարդակով աջակցություն ցուցաբերելուն:
Վրաստանում ներքաղաքական կյանքը կրկին «եռում» է. համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագծի տապալումից հետո Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի շուրջօրյա ակցիաներ են սկսվել, փակվել են խորհրդարանի բոլոր մուտքերը: Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը ցրել էր նոյեմբերի 18-ի ակցիան, որի հետևանքով ձերբակալվել էր՝ 37, վիրավորվել` 4 անձ: Սակայն այսօր ուշ երեկոյան խորհրդարանի շենքի մոտ վերսկսվելու են բողոքի միջոցառումները:
Իրանի իշխանությունները պետք է ձեռնպահ մնան մարտական զենքի կիրառումից երկրում ցույցերը ցրելիս եւ վերականգնեն ինտերնետի հասանելիությունը:
Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները սխալ են եւ միջազգային նորմերի խախտում:
Վրացական ընդդիմությունը մտադիր է շարունակել բողոքի ակցիաները Ռուսթավելիի պողոտայում եւ համաձայն չէ բանավեճեր անցկացնել խորհրդարանում. սրանք են 20-ից ավելի ընդդիմադիր կուսակցությունների վերջին խորհրդակցության արդյունքները։
Իրանում անկարգություններ են տեղի ունենում վառելիքի գների բարձրացման պատճառով:
ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը հայտարարել է, որ անհանգստացած է Վրաստանում տիրող իրադրությունից եւ հուսով է, որ այն կհաջողվի կարգավորել երկխոսության միջոցով։
Իրանում վառելիքի գների բարձրացման պատճառով տեղի ունեցող ներկայիս ցույցերը հազիվ թե վերաճեն իշխանությունների դեմ բողոքի համընդհանուր շարժման:
Իրանի իշխանությունները նոյեմբերի 18-ի երեկոյան կսկսեն դրամական վճարումներ կատարել բնակչության ամենաաղքատ խավերին, որոնք առավել շատ են տուժել բենզինի գների բարձրացումից:
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հատուկջոկատայինները գործողություն են իրականացրել խորհրդարանի շենքի նստացույց անող ցուցարարների դեմ եւ բացել են խորհրդարանի մուտքերը։
Վերջին 10 տարում Թուրքիայի խորհրդարանի՝ մեջլիսի շենքի տանիքից ցած նետվելու եղանակով ինքնասպանության փորձ է արել 29 քաղաքացի: Այս մասին հայտնել է մեջլիսի փոխնախագահ Սուրեյյա Սադի Բիլգիչը՝ ի պատասխան ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավոր Գամզե Աքքուշ Իլգեզդիի գրավոր հարցմանը:
Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում փոխադարձ վստահության միջոցառումների շրջանակում մի խումբ հայ լրագրողներ մեկնել են Բաքու: Ըստ շրջանառվող, սակայն պաշտոնապես չհաստատվող տեղեկությունների, հայ լրագրողները Բաքու են մեկնել նոյեմբերի 17-ին: Այցի մասին լռություն են պահպանում՝ ինչպես հայաստանյան, այնպես էլ՝ ադրբեջանական պաշտոնական շրջանակները: «168 Ժամի» հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ոչ հաստատեց, սակայն ոչ էլ հերքեց այս թեմայի հետ կապված տեղեկությունները՝ հրաժարվելով պատասխանել մեր հարցերին:
Թուրքիայում սովորաբար հետապնդվում, այդ թվում աշխատանքից ազատվում են մի շարք թեմաների վերաբերյալ պետության դիրքորոշմանը դեմ կարծիք հայտնած լրագրողներն ու գործիչները: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) խոստացել է վճռական միջոցներ ձեռնարկել եւ միջամտել երկրում անկայունության շարունակվելու դեպքում:
Մի քանի իրավապահ է զոհվել Իրանում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում, որոնց պատճառը բենզինի գների բարձրացումն է: Այդ մասին հայտարարել է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
Թուլուզ քաղաքից հյուսիս – արեւելք ընկած շրջանում կամրջի փլուզման հետեւանքով բեռնատար եւ մարդատար ավտոմեքենաներ են ընկել Տառն գետը:
Վրաստանի իշխանություններն արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն նշանակի՝ չնայած բողոքի ակցիաներին:
Թբիլիսիում հանրահավաքը, որն սկսվել է նոյեմբերի 17-ին խորհրդարանի մոտ, իսկ այնուհետեւ բերել օրենսդիր մարմնի շրջափակման, դուրս է եկել օրենքի շրջանակից: Այդ մասին ասված է Վրաստանի ՆԳ նախարարության՝ նոյեմբերի 18-ին հրապարակված հայտարարության մեջ։
Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 18-ին չի կարողացել հանգստյան օրերից հետո վերսկսել աշխատանքը այն բանի պատճառով, որ բողոքի ակցիայի մասնակիցներն արգելափակել են խորհրդարանի շենքի բոլոր մուտքերը եւ այնտեղ թույլ չեն տալիս մտնել պատգամավորներին:
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին օրենսդիր մարմնի շենքի պիկետը, որն անցկացվում է նրա աշխատանքը խանգարելու նպատակով, համարել է հեղափոխական սցենարի բաղկացուցիչ մասը:
Շուրջ մեկ ամիս է՝ Իրաքում չեն դադարում հակակառավարական ցույցերը: Երեկ գործադուլավոր իրաքցիները փակել են երկրի մի շարք շրջանների կենտրոնական կամուրջները և պողոտաները: