Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը քննարկել են Սիրիայի շուրջ համաձայնությունների կատարումը
Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը հայտարարել են Սիրիայի հյուսիսի հարցով համաձայնությունների կատարման անհրաժեշտության մասին: Այդ մասին տեղեկանում եմք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:
«Ընդգծվել է Սիրիայի հյուսիսի վերաբերյալ բոլոր առկա համաձայնությունների լիարժեք կատարման անհրաժեշտությունը»,-հետևում է Սիրիայի շուրջ Աստանայի ձևաչափով բանակցությունների արդյունքների վերաբերյալ երեք երկրների հայտարարությունից: Բացի այդ, Մոսկվայի, Անկարայի և Թեհրանի ներկայացուցիչները հանգամանորեն քննարկել են իրադրությունը Իդլիբի ապաէսկալացման գոտում, պայմանավորվել են հետագայում էլ ջանքեր ներդնել այնտեղ իրադրության կայուն կարգավորումն ապահովելու համար, ներառյալ հումանիտար իրադրությունը:
«Կողմերն ընդգծել են Իդլիբի շուրջ բոլոր առկա համաձայնությունների լրիվ կատարման ճանապարհով տեղում խաղաղություն պահպանելու անհրաժեշտությունը», – հայտարարության մեջ նշել են Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները:
ՌԴ-ն և Թուրքիան 2019 թվականին 10 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, մասնավորապես, «Խաղաղության աղբյուր» թուրքական գործողության գոտու սահմաններից դուրս Թուրքիայի հետ սահմանի սիրիական կողմում Ռուսաստանի ռազմական ոստիկանության և սիրիական սահմանապահ ծառայության ստորաբաժանումներ մտցնելու վերաբերյալ՝ թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա քրդական ջոկատների ու նրանց սպառազինությունների դուրսբերմանն աջակցելու համար:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այն ժամանակ հայտնել էր, որ քրդերի հետքաշումն ավարտվել է ժամկետից շուտ: Դրանից հետո սկսվել է համատեղ ռուս-թուրքական համատեղ պարեկում: Անկարան նոյեմբերի 20-ին Սիրիայի հյուսիսում օդային գործողություն է անցկացրել երկրում արգելված «Քրդական բանվորական կուսակցության» սիրիական թևի դեմ, հաղորդվել է Քոբանի քաղաքի ուղղությամբ, ինչպես նաև Իրաքի հյուսիսում հարվածների մասին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գործողությունը համարել է հաջող և չի բացառել, որ դրան կհաջորդեն նաև ցամաքային գործողություններ: