Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հոկտեմբերի 21-ին Ստամբուլում ելույթ ունենալով TRT World Forum 2019 երրորդ միջազգային համաժողովի բացմանը, հայտարարել է, որ ահաբեկիչները 35 ժամ ունեն Սիրիայի հյուսիսի անվտանգության գոտուց հեռանալու համար։
Թեհրանը պատրաստվում է այն բանին, որ նոր քայլ անի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում իր պարտավորությունների կրճատման ուղղությամբ:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հոկտեմբերի 22-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնայից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սիրիայի քուրդ զինյալները լքել են Ռաս ալ-Այն քաղաքը։ Հայտարարության համաձայն՝ քաղաքում տեղակայվելու են Թուրքիայի հովանավորությունը վայելող ուժերը։
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարան է տեղափոխել Հրանտ Դինք հիմնադրամի կազմակերպած գիտաժողովն արգելելու հարցը:
«Ամիսներ առաջ գրանցվեց որոշակի տեղաշարժ, ներկայիս միտումները հակառակի մասին են փաստում՝ իրավիճակ է փոխվում շփման գծում, վիրավորներ, զոհեր են գրանցվում, հնչում են ոչ ականջահաճո հայտարարություններ, և չի բացառվում, որ բանակցությունները հայտնվեն փակուղում»,- ասաց նա:
Ադրբեջանի իշխանությունները որոշում են կայացրել միառժամանակ փակել մայրաքաղաք Բաքվի կենտրոնում գտնվող մետրոյի երեք կայարան՝ պայմանավորված քաղաքում ընդդիմության կողմից չարտոնված ցույցի անցկացմամբ:
Ռուսական պետական «Gazprom» ընկերությունը հայտարարել է, որ սկսել է գազով լցնել «Թուրքական հոսք» գազամուղի առաջին հատվածի խողովակաշարը:
«Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին» հանգեցրեց թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը, հոկտեմբերի 14-ին Բաքվում Թյուրքական խորհրդի նիստին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նույն պայմանավորվածության համաձայն՝ ազատված շրջաններում Թուրքիան ձևավորելու է անվտանգության գոտի, որի աշխարհագրական սահմանների մասով ցայժմ եղած տեղեկատվությունը հստակ չէ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հոկտեմբերի 22-ին Սոչիում քննարկել Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման գործընթացի հաջորդ փուլը:
Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հոկտեմբերի 18-ին Սիրիայի հյուսիսում գրոհել են փախստականների շարասյան վրա, որոնք շարժվում էին Թել Թամեր-Այն Իսա ճանապարհով:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանն անդրադարձավ սոցցանցի ադրբեջանական տիրույթում օրերս ակտիվ շրջանառվող մի տեսանյութի, որում Արցախին սահմանամերձ Ադրբեջանի Թարթառի շրջանում հավաքվել էին ադրբեջանցիներ և, իբրև թե մտադիր էին «Ղարաբաղն Ադրբեջան է» գրությամբ պաստառներով շարժվել դեպի Արցախի սահման՝ նպատակադրվելով հատել այն:
Չնայած Սիրիայում 120 ժամով թուրքական ռազմական գործողության հայտարարված դադարեցմանը, հոկտեմբերի 18-ին Ռաս Էլ Այնի շրջանում գնդակոծումները շարունակվում են:
«Վերջին իրադարձությունները ցույց են տվել, որ Ադրբեջանի իշխող ռեժիմի ցինիկությունը և լկտիությունն անցել են բոլոր սահմանները»,- նման կարծիք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը:
Սիրիայում հրադադարի վերաբերյալ Անկարայի ու Վաշինգտոնի ձեռք բերած համաձայնությունից հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում շնորհակալություն էր հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Թուրքիայի զինված ուժերը հոկտեմբերի 18-ին Սիրիայի հյուսիս-արեւելքում վերսկսել են գրոհները Ռաս Էլ Այն քաղաքի վրա, չնայած ժամանակավոր հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ ձեռք բերված համաձայնությանը:
Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հյուսիս-արեւելքի Ռաս Էլ Այն քաղաքում գործողության ժամանակ կարող 1ին կիրառել արգելված սպիտակ ֆոսֆոր պարունակող ռազմամթերք:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը անդրադարձել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի՝ «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցի դրույթներին:
Անվտանգության գոտին, որի ստեղծման շուրջ ԱՄՆ-ը եւ Թուրքիան պայմանավորվել են Անկարայում կայացած բանակցությունների արդյունքներով, ներառելու է սիրիա-թուրքական սահմանից 30 կիլոմետր հարավ ընկած շրջանը, սակայն խոսքը վերաբերում է միայն այն տարածքներին, որոնք այժմ վերահսկվում են Թուրքիայի զինուժերի կողմից:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին եւ Սենատում դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը գտնում են, որ Սիրիայի հյուսիս-արեւելքի վերաբերյալ ամերիկա-թուրքական պայմանավորվածությունները խախտում են վստահությունը Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության նկատմամբ:
Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները դատապարտել են Թուրքիայի գործողությունները Սիրիայում, բայց ի գիտություն են ընդունել Անկարայի կողմից ռազմական գործողության դադարեցումը:
Սիրիայի հյուսիսում Անկարայի ռազմական գործողությունը պատերազմական հանցագործություն է, ուստի Թուրքիան չի կարող ընդունվել Եվրամիություն: Այս մասին Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է հարցազրույցում, որը հոկտեմբերի 17-ին հեռարձակվել է Պրահայի Barrandov հեռուստաալիքով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, նկարագրելով Սիրիայի հյուսիս-արեւելքի իրադրությունը, Թուրքիային եւ քրդերին համեմատել է երկու երեխաների հետ:
«Եթե տեղական որևէ իշխանիկ հող է զավթել, կամ անօրինական ինչ-որ գործարք է կատարել, կամ մեր կառավարությունը պատշաճ չի համարում այժմ անդրադառնալ այդ խնդրին, ապա այդ հարցերին պետք է պատասխան տրվեն պատկան մարմինների կողմից: Ակնհայտ է, որ այդ քաշքշուկներն օգուտ չեն բերում»:
«Ես Վիտալի Բալասանյանին աջակցում եմ: Նույնիսկ նրա հոդվածի տակ իմ մեկնաբանությունն եմ գրել: Ես աջակցում եմ, նա լուրջ, կարգին մարդ է, նա ճիշտ է նկարագրում իրավիճակը, պատահական չէր զբաղեցնում Ղարաբաղի ԱԽ ղեկավարի պաշտոնը: Բոլորն ունեն թերություններ, բայց չի կարելի այդ թերությունները համարել հանցագործություն»:
Ֆինլանդիայի «Ձախերի միություն» կուսակցությունն առաջարկել է մեկ այլ երկրում անցկացնել 2020թ. ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը, որը նախատեսված է անցկացնել Թուրքիայում: Կուսակցության հայտարարության մեջ առաջարկը հիմնավորվել է այն փաստարկով, որ Թուրքիան Սիրիայում քրդերի դեմ սկսած ռազմագործողությամբ խախտել է միջազգային պայմանագրերը:
«Նրանք չեն թաքցնում, որ սիրիական սցենարին պիտի հաջորդի նույնը նաև Արցախում: Իբրև ահաբեկչության դեմ են պայքարում, բայց իրականում օկուպացնում են Սիրիայի հյուսիսը, մաքրում բնիկներից»:
Թուրքիայի նախագահ Ռեփեփ Թայիփ Էրդողանն աղբարկղն է նետել ԱՄՆ նախագահ Թրամփի ուղարկած սկանդալային նամակը՝ մերժելով նրա առաջարկը:
Ռուսաստանը հայտարարել է, որ Սիրիան պետք է ստանձնի թուրք-սիրիական սահմանի վերահսկողությունը: Կրեմլն անհանգստացած է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմակագործողության պատճառով առաջացած հումանիտար իրավիճակից: