Անկարայում Շվեդիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նոյեմբերի 21-ին ԱԳՆ-է կանչել Անկարայում Շվեդիայի դեսպան Ստաֆան Հերստրյոմին։

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ըստ թուրքական աղբյուրի՝ դեսպանին ԱԳՆ կանչելու պատճառը եղել է օրեր առաջ Շվեդիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց ի պաշտպանություն «Քրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) տեղի ունեցած ակցիան:

Հաղորդագրության համաձայն՝ ակցիայի ժամանակ վիրավորական դրսևորումներ են եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին:

Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Անկարան ակնկալում է, որ «այս անընդունելի արարքի մեղավորները կբացահայտվեն և նրանց դեմ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն»։

Դեսպանին ասվել է, որ թուրքական կողմը Շվեդիայից ակնկալում է նաև կոնկրետ քայլեր՝ Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի Եռակողմ հուշագրով նախատեսված պարտավորությունների շրջանակներում:

«Քրդիստանի բանվորական կուսակցությունը» (PKK) պաշտոնական Անկարայի կողմից հռչակված է որպես ահաբեկչական կազմակերպություն:

Տեսանյութեր

Լրահոս