Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցները նոյեմբերի 18-ին շարունակում են արգելափակել խորհրդարանը եւ հրաժարվում են ներս թողնել պատգամավորներին: Պիկետի կադրերը ուղիղ եթերում ցուցադրում է Imedi հեռուստաընկերությունը։
Սիրիայում Թիշրինի՝ հզորությամբ երկրորդ հիդրոէլեկտրակայանը (Հալեպի նահանգ) անցել է կառավարական ուժերի վերահսկողության ներքո:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ֆրանսիայի նրա պաշտոնակից Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանը, Սիրիան, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը դեկտեմբերի սկզբին տեղի է ունենալու Լոնդոնում:
ԱՄՆ-ը պաշտպանում է Իրանի ժողովրդի խաղաղ ցույցերը եւ դատապարտում է ուժի կիրառումը ցուցարարների դեմ:
Վրաստանում ԱՄՆ-ի դեպանությունը եւ Եվրամիության ներկայացուցչությունն անհանգստացած են 2020 թվականին խորհրդարանական ընտրությունների մեծամասնական համակարգից համամասնականին անցնելու սահմանադրական բարեփոխման ձախողումից եւ երկխոսության կոչ են անում հանրապետության իշխանություններին եւ ընդդիմությանը՝ վստահությունն ամրապնդելու համար:
Թուրքիայի վիճակագրական ընկերությունը հրապարակել է տարվա 3-րդ եռամսյակի գործազրկության տվյալները: Ըստ այդմ՝ ընդհանուր գործազրկությունը կազմել է 14 տոկոս: 2018 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը եղել է 11.1 տոկոս:
Եվրոպայում 65-ից 74 տարիքային խմբի քաղաքացիների շրջանում «Twitter» և «Facebook» սոցիալական ցանցերից օգտվողների թիվը կազմում 34 տոկոս։ Մինչդեռ Թուրքիայում նույն այդ տարիքային խմբի անձնանց 71 տոկոսն է օգտվում սոցցանցերից։
Ուղիղ մեկ ամիս առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գիրք էր նվիրել: Խոսքը ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գրքի մասին է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում Նիկոլ Փաշինյանը գրել էր. «Գիրքը «պրոհայկական» չէ: Պարզապես Կազիմիրովը 1992-1996 թվականներին զբաղվել է Ղարաբաղի հարցով, մեծ ջանք է գործադրել 1994 թվականի հրադադարի համաձայնագրի ստորագրման համար և իր գրքում որպես ականատես պատմում է Ղարաբաղի հակամարտության մի շարք կարևոր նրբությունների մասին, որ ցավալիորեն մոռացվել են: Եվ ի վերջո՝ գիրքը հոյակապ վերնագիր ունի. «Խաղաղություն Ղարաբաղին»:
«Անկախ նրանից, թե կողմերն ինչ բանաձևեր կներկայացնեն այսօր, ինչ նոր գաղափարներից կխոսեն, կարգավորման հիմքն արդեն իսկ կա»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ հակամարտող կողմերից հնչող մեկնաբանություններին:
Իսրայելի արտաքին քաղաքականության ինստիտուտը սոցհարցում է իրականացրել` պարզելու երկրում Թուրքիայի հետ քաղաքական հարաբերությունների զարգացման շուրջ տրամադրությունները: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Statista» առցանց վիճակագրական հարթակը հրապարակել է այն երկրների ցանկը, որտեղ 2018թ․ դրությամբ «թշվառության մակարդակը» բարձր է եղել։
Թուրքիայի կրթության նախարարության կողմից հանրակրթական դպրոցներին բաժանված 6-րդ դասարանի աշակերտներին ուսուցանվող «Հասարակագիտություն» առարկայի դասագրքերում սխալ է հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Թուրքիան մտադիր է օգտագործել Ռուսաստանից ձեռք բերված Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը՝ չնայած Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքներին։
Իրանը նոյեմբերի 15-ից բենզինի մանրածախ վաճառքների քվոտաներ է սահմանել, ինչպես նաեւ բարձրացրել է դրա գինը:
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Պահպանողական կուսակցության առաջնորդ Զվիադ Ձիձիգուրին որոշել է լքել խորհրդարանական մեծամասնությունը Սահմանադրության մեջ ուղղումների ձախողման պատճառով, որոնք վերաբերում են ընտրական համակարգի փոփոխմանը։
Թուրքիայի «Ֆաթիհ» հորատանավն սկսել է Կիպրոսի ափերի մոտ ածխաջրածինների հանքավայրերի երկրաբանական հետախուզումը՝ չնայած Եվրամիության կողմից պատժամիջոցների սպառնալիքին:
Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիս – արեւելքում կարող են հանգեցնել էթնիկական հակամարտության: Դամասկոսը դեմ է սիրիացի փախստականներին թուրքական բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներ վերադարձնելուն, քանի որ դա սոսկ առիթ է համարում զինյալներին իրենց ընտանիքներով վերաբնակեցնելու համար:
Ընտրական համակարգի վերաբերյալ Սահմանադրության մեջ ուղղումների ձախողման պատճառով «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունը լքելու որոշում է ընդունել խորհրդարանի իններորդ պատգամավորը՝ Ռուսթավի քաղաքից մեծամասնական պատգամավոր Սանդրո Բեգաձեն:
Սիրիայի իշխանությունները քրդերին առաջարկում են միասին պայքարել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողությունների դեմ եւ պատրաստ են քրդական ջոկատների մարտիկներին ընդունել կառավարական բանակի շարքերում, բայց քրդերը դեռեւս հրաժարվում են:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ ողջունում է Վրաստանում համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու միավորված ընդդիմության պահանջը եւ հույսով է նայում ապագային։
Գերմանական մամուլը անդրադարձել է Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Անցած օրվա ընթացքում գրեթե 1000 սիրիացի փախստական է Սիրիա վերադարձել Լիբանանից ու Հորդանանից:
Վրաստանի տարբեր ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ընդդիմադիրներ, նրանց կողմնակիցներն ու սովորական քաղաքացիները բողոքի ակցիաներ են սկսել՝ փակելով Ռուսթավելիի կենտրոնական պողոտան այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը ձախողեց խառն ընտրական համակարգից համամասնականի անցնելու շուրջ սահմանադրական ուղղումների ընդունումը:
«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության պատգամավորների մի մասը հայտարարել է, որ լքում է այն 2020 թվականին համամասնական համակարգով ընտրությունների անցկացման հարցի շուրջ քվեարկության ձախողումից հետո: Այդ մտադրության մասին նոյեմբերի 14-ին լրագրողներին հայտնել է խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ոչ հաստատում, ոչ հերքում է լրագրողների՝ Բաքու այցի մասին տեղեկությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կայացած Կրոնական առաջնորդների երկրորդ գագաթնաժողովի բացմանն անդրադարձել է Արցախին և ասել, թե այն «միշտ եղել է Ադրբեջանի անքակտելի մասը»:
Վրաստանի խորհրդարանը չի կարողացել առաջին անգամից ընդունել Սահմանադրության ուղղումները, որոնք նախատեսում էին 2020 թվականին պատգամավորների ընտրություններում անցում խառը ընտրական համակարգից համամասնականի:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տեղի ունեցավ այն, ինչից խուսափում էինք: Սենատոր Լինսի Գրահամը «վետո» կիրառեց Ցեղասպանության բանաձևի նկատմամբ: Դա տեղի ունեցավ Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո, որին մասնակցում էր Սենատորը»:
Լիբանանյան իրադարձությունները սոցիալ-տնտեսական եւ քաղաքացիական բնույթից հատելով սահմանը անցել էին արդեն քաղաքական հարթություն եւ վերածվել վարչակարգի եւ ընդհանուր պետական համակարգի արմատական փոփոխության համընդհանուր պահանջով հատկանշվող շարժման։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը որոշել է պատժամիջոցներ կիրառել 13 երկրներում գործող 22 ընկերությունների դեմ՝ ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար սպառնալիք ստեղծելու հիմնավորմամբ։ Ցանկում տեղ են գտել նաև թուրքական ընկերություններ։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը: