Իրանի հակաօդային պաշտպանության ուժերն անօդաչու թռչող ապարատ են խոցել երկրի հարավ – արեւմուտքում:
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը հանդես է եկել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարությամբ:
Լրագրողական հետաքննություններով զբաղվող բրիտանական Bellingcat կայքը գրում է, որ Ադրբեջանը վերահսկողություն է սահմանել Վրաստանի տարածք հանդիսացող, ընդհանուր առմամբ, շուրջ 200 հեկտար կազմող սահմանամերձ հողակտորի նկատմամբ: Bellingcat-ի փոխանցմամբ, այս տարվա ապրիլին Ադրբեջանի սահմանապահ զորքերի հենակետեր են հայտնվել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի պետական սահմանների միացման կետ հանդիսացող Բաբաքյար լեռան վրացական հատվածում:
Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա ուղևորվող առաջին չինական բեռնատար գնացքը մեկնել է Անկարայից։ Ներկայումս Չինաստանից դեպի Եվրոպա ապրանքափոխադրում է կատարվում նաև Ռուսաստանի տարածքով։ Եվ այս առումով Թուրքիայով անցնող երկաթգիծը այլընտրանքային տարբերակ է Չինաստանի համար։
Սենատորներ Քրիս Վան Հոլենը (դեմոկրատ, Մերիլենդի նահանգից) եւ Լինդսի Գրեմը (հանրապետական, Հրավային Կարոլինայի նահանգից) ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյին կոչ են արել պատժամիջոցներ սահմանելու Թուրքիայի դեմ նրա կողմից Սիրայում հրադարի պարտավորությունների խախտման դեպքում:
ԱՄՆ Ներկայացուցիչների տանը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հաստատումից հետո ընդհատակյա գործընթացներ են սկսվել ԱՄՆ Սենատում նմանատիպ բանաձևի հաստատման դեմ: Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ճանաչեց 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում: Օրենսդիր մարմնի երկու ճամբարների` հանրապետականների և դեմոկրատների հեղինակած թիվ 296 բանաձևն ընդունվեց 405 կողմ, 11 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Փաստաթուղթը, որն օրենքի պարտադիր ուժ չունի, արձանագրում է` Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի և ոգեկոչի Հայոց ցեղասպանությունը, չմասնակցի այդ փաստի ժխտմանը և խրախուսի Հայոց ցեղասպանության հանրային ըմբռնումը:
Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Վարչապետի խոսքով՝ Միխեիլ Բատիաշվիլին անձնական դիմումի համաձայն է խնդրել նախարարի պաշտոնից հեռանալ:
Համացանցի աշխատանքը, որը մի քանի օր առաջ ընդհատվել էր Իրաքի մայրաքաղաքում եւ հարավի մի քանի նահանգներում հակակառավարական զանգվածային ցույցերի ֆոնին, նոյեմբերի 7-ին վերականգնվել է երկրի ամբողջ տարածքում:
Բրիտանահայ ականավոր վիրաբույժ, Առողջապահական համաշխարհային նորարարությունների ինստիտուտի նախագահ, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար Արա Դարզին իր մտահոգությունն է հայտնել այն առնչությամբ, որ Մեծ Բրիտանիան չի հետևել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինակին:
Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» կազմավորումները, որոնց Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն, տակավին իրենց մարտիկներին դուրս չեն բերել Սիրիայի հյուսիս – արեւելքից:
Իրանական միջուկային գործարքի շուրջ տագնապալի իրադրությունն ստեղծվել է այն բանի պատճառով, որ ԱՄՆ-ը ոչ միայն հրաժարվել է իր պարտավորություններից, այլեւ պահանջում է, որ դա անեն մյուս մասնակիցները:
Ադրբեջանի ոստիկանությունը ձերբակալել է Բաքվի փողոցներում շրջող ավտոմեքենայի վարորդին, որը հայկական երաժշտություն է լսել: Այս լուրն ակտիվորեն լուսաբանում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նոյեմբերի 6-ից 7-ը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում:
Իրանը նոյեմբերի 6-ին ձեռնամուխ է եղել գազի մատակարարմանը Ֆորդոյի միջուկային օբյեկտում տեղակայված ցենտրիֆուգներին, ինչը, փաստորեն, նշանակում է Թեհրանի կողմից միջուկային գործարքի շրջանակում իր հանձնառությունների կրճատման չորրորդ փուլի սկիզբը:
Նոյեմբերի 6-ին 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավի Խորմոզգանի նահանգում:
Իրանի Բուշերի ատոմային էլեկտրակայանի երկրորդ հերթի շինարարությունը պետք է սկսվի հաջորդ շաբաթ: Այդ մասին նոյեմբերի 4-ին հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին։
Վրաստանի Բաթում քաղաքում նոյեմբերի 6-ին մեկնարկել է պաշտպանության եւ անվտանգության հարցերին նվիրված 13-րդ խորհրդաժողովը, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների 230-ից ավելի ներկայացուցիչներ եւ փորձագետներ:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Միջազգային հանրությունն արդեն ձեռագիր է դարձրել Բաքվի յուրաքանչյուր սադրանքից հետո անհասցե հայտարարություն անելը, ընդհանրապես չարձագանքելը կամ էլ արձագանքի նմանվող հերթապահ ձեւակերպումները:
Մուշի պատմական հայկական Սուրբ Մարինե եկեղեցին ոչնչանալու եզրին է: Մուշի հին թաղամասերից` Սուրբ Մարինե կամ Հայկական թաղամասում (այժմ` Քալե-Բերդի թաղ) գտնվող եկեղեցու մեծ մասը քանդված է, իսկ տանիքը գոյություն չունի: Չնայած այս ամենին՝ գանձագողերը եկեղեցու պատերը շարունակում են փորել ոսկի գտնելու մոլուցքով:
Անդրադառնալով ռուսական ռազմաբազան ՀՀ-ից դուրս բերելու մասին խոսակցություններին, ռուս ռազմական փորձագետն ասաց, որ դա ՀՀ ներքին գործն է: «Դա լիովին հնարավոր է, բայց դրանից հետո, ըստ իս, Դուք 100 տոկոս կմնաք առանց Ղարաբաղի, բայց դա Ձեր գործն է, Դուք առաջինը չեք լինի, որը պատմության ընթացքում սեփական որոշման համաձայն՝ դիմել է «ինքնասպանության»»,- ասաց Խրամչիխինը:
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը Հայաստանից ուղերձ հղեց Թուրքիային:
Ռուսաստան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի ստույգ ժամկետներ առայժմ չկան: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով «Թուրքական հոսքի» բացմանը Թուրքիայի ղեկավարի ժամանման վերաբերյալ տեղեկատվութունը:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չի բացառել Ռուսաստանից կործանիչների ձեռքբերման հնարավորությունը, եթե Միացյալ Նահանգները հրաժարվի F-35-ի մատակարարումից:
«Լսել եմ, որ Նիկոլ Փաշինյանն Արցախում ասել է՝ «Արցախը Հայաստան է»: Իսկ Ադրբեջանի նախագահն իմ ներկայությամբ վերջերս էլ ասաց, որ «Ղարաբաղն Ադրբեջան է»: Այնպես որ, իրականությունն ամեն մեկը տարբեր կերպ է ընդունում»,- այս մասին Պաշտպանության նախարարությունում մեկնարկած ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի Արցախում հնչեցրած հայտարարությանը՝ Արցախը Հայաստան է, և վերջ:
Իրանը նոյեմբերի 6-ից կսկսի ցենտրիֆուգների օգտագործումը Ֆորդոյի օբյեկտում, ինչն արգելված է միջուկային գործարքով: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն պնդում է, որ ամերիկյան պատժամիջոցները լուրջ վնաս են հասցրել Իրանին եւ ստիպում են նրա ղեկավարությանը՝ կրճատել ծախսերը: Այդ մասին պետքարտուղարը հայտարարել է Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Բաղդադը եւ Իրաքի շրջանների մեծ մասն անջատված է Ինտերնետից երկրում անկարգությունների սաստկանալու պատճառով:
Սիրիայում ձերբակալվել է Ռասմիա Ավադը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ ավելի վաղ սպանած պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի ավագ քույրը: Այդ մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով անունը չնշված թուրք պաշտոնյայի:
Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի նոր պատժամիջոցները խոսում են նրա հուսահատության եւ իր նպատակներին դիվանագիտությամբ հասնելու անկարողության մասին: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
Entrepreneur Georgiaե-ն հետաքրքրվել է Բիձինա Իվանիշվիլիի բիզնեսով եւ բարեսիրական գործունեությամբ: Այդ կապակցությամբ Իվանիշվիլին հայտարարել է, որ բարեգործությունը գնահատելի է միայն այն ժամանակ, երբ այն իրականացվում է առանց ավելորդ ցուցադրության: