Աբխազիայում սկսվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը ՌԴ-ից

Օկուպացված Աբխազիայում սկսվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Ռուսաստանից։ Տեղեկությունը տարածել է «Չեռնոմորէներգո» ընկերությունը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Վրաստանի պետական ​​էներգետիկ համակարգի կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ ներկայումս Ռուսաստանից օկուպացված Աբխազիա է մատակարարվում մոտ 250 մեգավատտ էլեկտրաէներգիա։

Նշենք, որ ռուսական էլեկտրամատակարարման խնդիրը պայմանավորված է Աչիգվարայի էլեկտրահաղորդման գծի վերանորոգման աշխատանքի ավարտով։

Տեսանյութեր

Լրահոս