ԵԱՏՄ-ի երկրներում կքննարկեն պլաստիկե տոպրակների և պոլիստիրոլից փաթեթվածքի արգելման հարցը

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում կքննարկեն բարակ պլաստիկե տոպրակների, պոլիվինիլքլորիդից պիտակների, փրփրեցված պոլիստիրորից և «կենսաքայքայվող» նյութերից փաթեթվածքի արգելքը: Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

«Բելառուսի գործընկերներն առաջարկել են արգելել 20 միկրոնից պակաս հաստությամբ պլաստիկե տոպրակների, օքսոքայքայվող պոլիմերային նյութից փաթեթվածքի, փրփրեցված պոլիստիրոլից փաթեթվածքի և պոլիվինիլքլորիդից պիտակների վաճառքը: Մենք, որպես Ռուսաստանի բնապահպանական օպերատոր, լիովին հավանություն ենք տալիս բեռալուս գործընկերների այդ առաջարկինը», – հայտարարել է Ռուսաստանի բնապահպանական օպերատորի ղեկավար Դենիս Բուցաևը:

Նա հավելել է, որ փաստաթուղթն այժմ քննարկվում է ԵԱՏՀ-ում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովում), անցկացվում են կողմերի խորհրդակցություններ: «Եվ այդ առաջարկություններն, իրոք, ճիշտ են: Օրինակ՝ 20 միկրոնից պակաս հաստությամբ տոպրակներն սկզբունքորեն չեն վերամշակվում, որովհետև նյութը չափազանց բարակ է, դրանք ոչ ոքի պետք չեն: Եթե տոպրակն ավելի հաստ նյութից է, ապա այն կարող են վերցնել և վերամշակել», – ասել է Բուցաևը:

Տեսանյութեր

Լրահոս