Սաակաշվիլիի առողջական վիճակը վերահսկվում է. ԱՄՆ դեսպան

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի խոսքով, Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը վերահսկվում է։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ Դեգնանի՝ իրենք շարունակելու են մոնիտորինգը, որպեսզի Սաակաշվիլին ստանա այն ամենը, ինչին արժանի է յուրաքանչյուր քաղաքացի, և ինչը սահմանված է Սահմանադրությամբ։

«Մենք կանոնավոր կապի մեջ ենք Հանրային պաշտպանի գրասենյակի հետ, նաև այսօր՝ նրա առողջական վիճակը ստուգելու նպատակով։ Մենք կշարունակենք վերահսկել նրա առողջությունը, ինչպես նաև ապահովել, որ նա ստանա բոլոր պատշաճ ընթացակարգերը, որոնց արժանի են բոլոր քաղաքացիները և երաշխավորված են Սահմանադրությամբ», — նշել է Դեգնանը:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ որպես պետության ղեկավար չի ցանկանում` նախկին նախագահը մահանա բանտում, միաժամանակ նշել է, որ Սաակաշվիլիի ներմանը կհետևի քաղաքական բևեռացումը։

Տեսանյութեր

Լրահոս