Վրաստանում Հայաստանի դեսպանատունը պարզաբանում է Վերին Լարսում Հայաստան մեկնող ավտոբուսի հետ կապված միջադեպը:
Կա տպավորություն, որ, եթե համանախագահող երկրները որևէ պարագայում համաձայնեն բանակցային գործընթացին Արցախի մասնակցությանը, ապա դա տեղի կունենա միայն «հավասարության» սկզբունքով, եթե դրան մասնակցեն նաև Ադրբեջանի, այսպես կոչված, ղարաբաղյան համայնքի ներկայացուցիչները: Դա, բնականաբար, ամբողջությամբ կխեղի բանակցային գործընթացը և որևէ դրական հեռանկար չի կարող խոստանալ հայկական կողմերի համար:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս ԵԺԿ համագումարի ժամանակ հայտարարել էր, որ արցախյան հակամարտության ներկայիս բանակցային փուլն իր մոտ մտահոգություններ է առաջացնում: «Շատ կարևոր է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը շարունակեն ստանալ միջազգային հանրության անվերապահ աջակցությունը: Ցավոք, մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ադրբեջանը շարունակում զինվել և սպառնալ Արցախին և Հայաստանին: Ուզում եմ, որ Բաքվում կրկին լսեն իմ այս ուղերձը՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և այս խնդիրը չունի ռազմական լուծում»,- ասել է Երրորդ նախագահը:
«Ներքաղաքական զարգացումներն Իրանում և Վրաստանում կարող են անդրադառնալ Հարավային Կովկասի անվտանգության վրա, դրանով իսկ անդրադառնալով նաև Հայաստանին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի քաղաքագետ Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով տարածաշրջանում՝ Իրանում ու Վրաստանում առկա ներքաղաքական ճգբնաժամային իրավիճակին և, մասնավորապես, վրացական զարգացումներին:
Հայ-իրանական երկաթգծի կառուցման ծրագիրը կյանքի կոչելու համար իրանական կողմն ուսումնասիրում է միաժամանակ երկու ծրագիր։ Ցանկություն կա, որպեսզի Իրանը Հայաստանի միջոցով և Վրաստանով միանա Եվրոպային։ Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետությունում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Արաս» տնտեսաարդյունաբերական ազատ գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Նարիմանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե հայ-իրանական երկագծի կառուցման ծրագիրն արդյո՞ք ԻԻՀ կառավարության օրակարգում է, և իրանական կողմն ի՞նչ քայլեր է իրականացնում այն կյանքի կոչելու համար։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման ու փախստականների՝ նախկին բնակության վայրեր հնարավոր վերադարձի մասին հարցին:
Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ նոյեմբերի 15-ին տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հուշագիրը՝ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի կողմից Արցախում կատարված առանձնապես ծանր հանցագործությունների համար Ադրբեջանի միջազգային պատասխանատվության մասին:
Վրաստանի իշխանությունները ոչ ոքի թույլ չեն տա ապակայունացնել երկրի իրադրությունը, հայտարարել է հանրապետության խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեն բրիֆինգում։ Թբիլիսիում բողոքի ալիքը չի դադարում նոյեմբերի 14-ից, երբ խորհրդարանը ձախողեց 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում խառը համակարգից համամասնականի անցնելու սահմանադրական ուղղումների ընդունումը:
ԱՄՆ Ջորջիա նահանգից հանրապետական սենատոր Դևիդ Փերդյուն արգելափակել է Սենատում Հայոց ցեղասպանության մասին թիվ 150 բանաձևի քվեարկությունը, որը բովանդակությամբ նման է Ներկայացուցիչների պալատում ընդունված թիվ 296 պատմական բանաձևին։
Անցած գիշեր այս աշնան առաջին ձյունն է տեղացել Թբիլիսիի արվարձանում՝ Ծխնեթի, Կոջորի եւ Թաբախմելա ավաններում։
2019-2020 թվականների ձմեռային օդագնացության շրջանում Վրաստանի միջազգային օդանավակայաններից կկատարվի շաբաթական միջին հաշվով 340 կանոնավոր չվերթ, ինչը 9,3 տոկոսով պակաս է, քան մեկ տարի առաջ:
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է Ադանայում ԱՄՆ հյուպատոսարանի երկու աշխատակիցների՝ սոցցանցում նրանց մասնակցությամբ տարածված տեսանյութի պատճառով: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Թուրքիայի խորհրդարանի պլանավորման և բյուջեի հարցերով հանձնաժողովը հաստատել է երկրի Արտաքին գործերի նախարարությանը կից Հետազոտությունների և անվտանգության հարցերով գլխավոր վարչության 2020 թվականի բյուջեն: Ըստ այդմ՝ 2020 թվականին այն կկազմի 5.9 միլիոն թուրքական լիրա (մոտ 1 մլն 30.000 դոլար), 2019-ին հատկացվել էր 11.2 միլիոն թուրքական լիրա (մոտ 2 մլն դոլար):
«Վերջին օրերին Իրանի մեծ քաղաքներում մեկնարկած լայնածավալ բողոքի գործողությունները բենզինի կրկնակի թանկացման դեմ վերջին ժամերի ընթացքում պակասել են, իրավիճակն ավելի կառավարելի է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Իրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, վերլուծաբան Մովսես Քեշիշյանը:
«Դրանք բոլորը քարոզչական փուչիկներ են՝ ուղղված ներքին լսարանին, ինչպես Փաշինյանն ասաց՝ «Արցախը Հայաստան է»: Հասկանալի է, թե ում են դրանք ուղղված: Չեմ կարծում, որ հայերն ու ադրբեջանցիներն այնքան հիմար են, որպեսզի լուրջ ընկալեն այդ տեղեկատվությունը»,- ասաց փորձագետը:
Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը պահանջում է զուսպ մոտեցում և հրաժարում այնպիսի հռետորաբանությունից, որը չի նպաստի փոխզիջումային հանգուցալուծման որոնմանը:
Իրանն առայժմ ՄԱԳԱՏԷ-ին լրացուցիչ տեղեկատվություն չի տրամադրել այն վայրում ուրանի հայտնաբերված մասնիկների վերաբերյալ, որը հայտարարված չի եղել գործակալությանը:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը Հորդանան գետի արեւմտյան ափին Իսրայելի բնակարանաշինական գործունեության վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարության կապակցությամբ Վաշինգտոնին մեղադրել է պաղեստինյան տարածքների «օկուպացմանն» օգնելու մեջ։
Իրանում սկսել են վերականգնել ինտերնետ-կապը, այն նոյեմբերի 21-ին հայտնվել է երկրի նահանգներից մեկում, ինչի մասին հայտնել է ISNA գործակալությունը։
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան նոյեմբերի 21-ին կառավարության նիստում հայտարարել է, որ անպատասխանատու քաղաքական գործիչները հաշվի չեն առնում այն, որ Վրաստանում իրադրության ապակայունացումն անդրադառնում է տնտեսության եւ ամբողջ երկրի զարգացման վրա։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է Սիրիայի հյուսիսում 145 կիլոմետր երկարությամբ եւ 30 կիլոմետր լայնությամբ անվտանգության գոտու ստեղծման մասին։
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան երկրի Ազգային բանկին կոչ է արել օգտագործելու գոյություն ունեցող բոլոր միջոցները գների կայունացման համար:
Վրաստանի կառավարության շենքի հարակից տարածքում 11:00 մեկնարկել է խաղաղ բողոքի ցույց: Ցույցի մասնակիցներն այս անգամ կողպեք են դնում կառավարության շենքի դարպասներին: Այս մասին գրում է aliq.ge կայքը՝ տեղեկացնելով, որ բողոքի ցույցի մասնակիցները «Կողպեքների պատերազմ» են սկսել. առաջին կողպեքը դրել էին խորհրդարանի շենքի մուտքի դարպասին: Սրանից հետո, երեկ ընդդիմության կողմնակիցներն ու բողոքի ցույցի կազմակերպիչները կողպեք դրեցին ՊԱԾ-ի գլխավոր գրասենյակի մուտքի վրա:
Թբիլիսիի քաղաքային դատարանը լույս նոյեմբերի 21-ի գիշերը որոշում է ընդունել 5-ից մինչեւ 13 օր ժամկետով վարչական կալանքի տակ վերցնել նոյեմբերի 18-ին խորհրդարանի շենքի մոտ ակցիայի՝ բերման ենթարկված տասը մասնակիցների։
Թուրքիայի Թեքիդաղ նահագի Մուրաթլը շրջանում կատարվող որոնողահետախուզական աշխատանքների շրջանակներում 286 մլրդ խմ ծավալով բնական գազի պաշար է հայտնաբերվել: Դրանք հայտնաբերվել են Յուքարըսըրթ գյուղի դաշտերում նորվեգական «Equinor» ու կանադական «Valeura» ընկերությունների կատարած աշխատանքների ժամանակ: Նույն այդ աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են նաև հիդրոկարբոնի զգալի պաշարներ:
Ադրբեջանը, ավելի քան մեկ տարի է, մարտական դիրքերում սկսել է իրականացնել ամրաշինարարաինժեներական փորձնական մի քանի ծրագրեր: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
Թուրքիայի իշխանություններն Անկարայում ՌԴ-ի դեսպանին հավաստիացրել են, որ Սիրիայի վերաբերյալ Սոչիի հուշագրի չկատարման վերաբերյալ Մոսկվայի հասցեին հնչած մեղադրանքները թյուրիմացություն են:
Իրանում անկարգությունները կազմակերպել էին ԱՄՆ-ը եւ Իսրայելը, նպատակն էր երկրի անվտանգության խարխլումը: Այդ մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ հայտարարելով Թեհրանի հաղթանակի մասին։
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 24-ին Պոլսի հայոց պատրիարքարան էր ուղարկել պատրիարքի ընտրության նոր կանոնադրությունը, որով սահմանափակվում էր արտասահմանաբնակ եպիսկոպոսների մասնակցությունը ընտրություններին: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը նոյեմբերի 21-ին Մոսկվայում Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի հետ կքննարկի երկու երկրների համագործակցությունը առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային-հումանիտար ոլորտներում: