Փաշինյանը կգնա նոր ընտրությունների՝ ընդդիմության դաշտը գրավելուց հետո՝ իր 2-րդ կապիտուլյացիան լեգիտիմացնելու նպատակով. Շարմազանով

168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ  Էդուարդ Շարմազանովն է:

Հանդիպման հիմնական թեզերը՝ ստորև:

  • Իրավիճակը փակուղային չէ, այլ կործանարար. ազատ անկման վիճակում ենք:
  • Փաշինյանին ինչ թուղթ դեմ են տվել, ստորագրել է, հիմա հանկարծ հասկացել է, որ խաղաղության դարաշրջանը բլե՞ֆ է:
  • Խաղաղությունն ու պետական ազգային շահն առաջ տանելը պարտված ղեկավարի խելքի բանը չէ:
  • Նիկոլ Փաշինյանը նման է այն ֆուտբոլային մարզչին, ում թիմը լավը չէ, և ինքը հույսը դնում է մրցավարի վրա:
  • Նիկոլ Փաշինյանը մի դեսպան ունի, ով ասում էր՝ Աղավնոն ու Բերձորը տվեցինք, որ խուսափենք միջանցքից, մինչդեռ տվեցինք, և թե միջանցքի հարցը կա, թե նոր պատերազմ ստացանք:
  • Այն, ինչ արել է Փաշինյանը ՀԱՊԿ փաստաթուղթը չստորագրելիս, կատարյալ անմեղսունակություն էր և ֆիասկո:
  • Հայաստանն այսօր գահավիժում է. մեր խնդիրը նոր տարածքներ ու զոհեր չտալն է, գահավիժումը կանգնեցնելը:
  • Միակ կառույցը, որ մեզ կարող է զենք տալ, Ռուսաստանն է, այսինքն՝ ՀԱՊԿ-ը, և մենք մերժում ենք ՀԱՊԿ փաստաթո՞ւղթը ստորագրել:
  • Նիկոլ Փաշինյան, դու քաղաքական գնահատական տվե՞լ ես Շուշիի ու Հադրութի օկուպացիային, Աղավնոյի ու Բերձորի հանձնմանը:
  • Նիկոլ, ի՞նչ եղավ կոմպրոմատներդ, որ ասում էիր՝ Ադրբեջանի դեմ բաներ ունեմ, կհանեմ… Բա ապակայունացրու Ադրբեջանում իրավիճակը:
  • Այս մարդկանց համար Արցախն ու Արցախյան հարցը բեռ են: Իրենց համար միակ կարևոր բանն իրենց աթոռն է: Իրենք չունեն ազգային կարմիր գծեր:

  • Բա որ 28 000 կմ-ը սրբություն է, Նիկոլ, ո՞նց ես զորքերը հայելային հետ քաշում:
  • Նիկոլ Փաշինյանի համար ամեն ինչ և ամեն ոք գործիք են իշխանության հասնելու և իշխանությունը պահելու համար:
  • Երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է ՀԱՊԿ օժանդակությունից, նա արձակում է ՀԱՊԿ-ի ձեռքերը, կանաչ լույս վառում ադրբեջանական ագրեսիայի դեմ:
  • Ո՞ւր էին ամերիկացի համանախագահները 44-օրյա պատերազմի ժամանակ:
  • Բոլոր մեծ տերությունները, պլյուս՝ Թուրքիան և Ադրբեջանը, գտել են մի պոպուլիստ ղեկավար, ում մանկության երազանքն իր աթոռն է, և լուծում են իրենց հարցերը: Վաղն էլ կարող են Արցախը հանձնելու համար Նոբելյան մրցանակ տալ Նիկոլ Փաշինյանին:
  • Եթե 3 համանախագահ պետություն՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը, մի մեխի գլխի չափ չկան, որ Ադրբեջանին ստիպեն հարգել իրենց իսկ մշակած սկզբունքները, էլ ինչի՞ մասին է խոսքը:
  • Անինքնասերին ոչ ոք չի հարգում. ամեն ինչ հո փողո՞վ չէ:
  • Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը դուրս չեն եկել Ֆեյսբուքից. գիշեր-ցերեկ ֆեյքաֆերմաները հետևում են, թե ով ինչ գրեց:
  • Պետություն կառավարելը ոչ կենաց է, ոչ միտինգ. դա արդյունավետություն է:
  • Դուք լուրջ պատկերացնում եք՝ Ալիևը պիտի նստի Արցախի հետ, բացի գազի ու լույսի հարցից, ասենք, ինքնորոշման կամ անվտանգության հարց քննարկի՞:
  • Աստված մի արասցե, որ ռուս խաղաղապահները գնան, էդ 120 000 ժողովրդի հարցն ի՞նչ է լինելու:
  • Բոլոր այն անձինք, քաղաքական թիմերը, որոնք իրականում կպայքարեն Արցախն Ադրբեջանի կազմում չտեսնելու համար, իմ բնական դաշնակիցներն են:
  • Ռուբեն Վարդանյանը թիմով եկել ու ուզում է, որ Արցախում լինի վերածնունդ:
  • Յուրաքանչյուրս մեր տեղում պետք է նպաստենք արցախահայության վերածննդին, որ Արցախը երբեք չլինի Ադրբեջանի կազմում:
  • Չկա Արցախյան հարց, կա Հայկական հարցի Արցախյան դրսևորում:
  • Իմ առաջարկը հետևյալն է՝ ազատվել հակապետական, պորտաբույծ իշխանությունից և աշխատել աշխարհաքաղաքական կենտրոնների, նախ և առաջ՝ Մոսկվայի և Թեհրանի հետ:
  • Նիկոլ Փաշինյանն իշխանությունն ամրապնդելուց հետո փորձելու է գրավել ընդդիմության դաշտը, գնալ ընտրությունների և կառավարելի ընդդիմության միջոցով լեգիտիմացնել 2-րդ կապիտուլյացիան:
  • Նիկոլ Փաշինյանը շատ հանկարծակի մի օր թռնելու է, բայց վախենամ՝ շատ ուշ չլինի:
  • Որպեսզի լինի նոր հաջողություն, պետք է ներկայացնենք Պողոս-Պետրոս-Մարտիրոսին՝ ովքեր են ու ինչ ծրագրով…

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս