
Իրանում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Իրանի Իսլամական Հանրապետության հարավում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Այս մասին տեղեկանում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդումից: Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 19:17-ին:
Էպիկենտրոնը գտնվել է Իրանի Բանդար Լենհե քաղաքից 60 կմ հեռավորության վրա:
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: